Պաշտոնական Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ ինտեգրացիոն միությունների գծով: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում (տնտեսություն), այլեւ այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության մասին», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրականորեն է տրամադրված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հարցում։