Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ
Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մենք՝ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, գնահատելով տեղի ունեցածը որպես հակազգային ոճիր, պատրաստվում ենք մեր վճռական բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այս սարսափելի անարդարության։ Ընդդեմ գործող վարչախմբի, որը հետևողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար։
Մենք պահանջելու ենք անհապաղ ազատել Նախագահ Քոչարյանին և դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։ Մենք պահանջելու ենք դադարեցնել բիրտ ճնշումները դատական համակարգի, անկախ լրատվամիջոցների ու խոսքի ազատության վրա, պահանջելու ենք հանցավոր պաշտոնյաների հրաժարականը։
Մենք ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ և կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ում համար թանկ է հայի պատիվը և մեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան։
Միացեք մեզ»։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.