Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: «Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի՝ պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասել է երկրորդ նախագահի պաշտպան Ալումյանը, նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է: Այսպիսով՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց ու կասկածից վեր է, որ այս իրադարձությունը քաղաքական առանցքային նշանակություն է ունենալու՝ հատկապես ընտրությունների համատեքստում: Ընդ որում՝ Քոչարյանի կալանավորման քաղաքական հետևանքը բազմաշերտ է. այն հասարակությանն ավելի է կոնսոլիդացնելու «Իմ քայլը» դաշինքի շուրջ՝ ավելի համոզիչ ու ջախջախիչ դարձնելով վերջինիս հաղթանակը: Մյուս կողմից՝ այս դեպքում համոզիչ հաղթանակ ասվածը հարաբերական է, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի դաշինքը ստանա անգամ 90 տոկոս քվե, միևնույն է, Սահմանադրության ուժով խորհրդարանում ընդդիմությունը պետք է ունենա երեսուն տոկոս ներկայություն: Սահմանադրական մեծամասնություն հեղափոխության թիմը ստանում էր ցանկացած պարագայում, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չկալանավորվեր: Այս տեսանկյունից՝ ամենևին էլ ակնհայտ չէ, որ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Քոչարյանի կալանավորումը խիստ ձեռնտու էր իշխանություններին, մանավանդ որ գրեթե կանխատեսելի է, որ ՀՀԿ-ն դիմումներով հեղեղելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակները, հայտարարելու է, թե ընտրություններից երկու օր առաջ իշխանությունն ահաբեկել է իր ընտրողներին: Նման գնահատականների պակաս հաստատ չի լինելու, մանավանդ՝ ընդամենը երկու օր առաջ տարածված Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռախոսազրույցի գաղտնալսումը շահարկումների նոր դաշտ է բացել: Ռոբերտ Քոչարյանը կարող էր կալանավորվել, ասենք, դեկտեմբերի 10-ին կամ 11-ին ու դա չէր կարող բերել նախընտրական մանիպուլյատիվ շահարկումների: Այս տեսանկյունից՝ դատական նիստը դեկտեմբերի 9-ին նշանակելը գուցե նաև Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված սաբոտաժի դրսևորում է, որը կազմակերպվել է դատական իշխանության կամ ստվերում գտնվող այլ ուժերի կողմից:
Սակայն ինչքան էլ խնդիրը քաղաքական շահարկումների տեղիք տա՝ Քոչարյանի կալանավորումը խիստ էական ու կարևոր է Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման համար, որովհետև ակնհայտ է, որ երկրորդ նախագահը, գտնվելով ազատության մեջ, էապես կաշկանդում էր նախաքննության մարմնին, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն էր ունենում գործով անցնող բազմաթիվ մարդկանց վրա: Այսօր Վերաքննիչ դատարանը, ըստ էության, վերականգնել է արդարությունը, ընդ որում՝ ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանն այս անգամ կալանավորվել է տևական ժամանակով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը մի քանի օր առաջ, ըստ էության, իրավական գնահատական էր տվել առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ այն համարելով իրավաչափ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, լավագույն դեպքում, հույսները կարող են դնել ՄԻԵԴ-ի վրա, սակայն կարծում ենք՝ ՀՔԾ-ի մոտիվներն այնքան ամուր են, որ անգամ Ստրասբուրգում Քոչարյանը չունի հաղթելու որևէ շանս: Այսպիսով՝ խիստ խորհրդանշական է, որ մի քանի օրվա մեջ կապիտալիզացվում են հեղափոխության արժեքները. կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը՝ ճանապարհ հարթելով Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման համար, իսկ ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, չի հայտնվելու խորհրդարանում՝ խորհրդանշելով քրեաօլիգարխիայի վախճանը:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.