Հայաստանի տարածքում աշխատող անոթային վիրաբույժները այսուհետ կգործեն մեկ մասնագիտական տանիքի տակ: Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Կառույցի հիմնադիրները մեծ ոգևորությամբ ներկայացրին ասոցիացիայի ստեղծման գաղափարը. «Մոտ 10 տարի առաջ Հայաստանում ստեղծվել էր «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-ն, բայց վերջին շրջանում այն պասիվ էր: Մի խումբ ակտիվ և նախաձեռնող անոթային վիրաբույժների քննարկումների և հանդիպումների արդյունքում ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա»-ն: Երիտասարդների ակտիվ նախաձեռնողականության արդյունքն է սա: Նրանք հավատացին, որ կարող են փոփոխություն մտցնել այս ոլորտում և հիմա մենք կարող ենք ոչ միայն երակաբանության հարցերը բարձրաձայնել, այլև անոթային վիրաբուժության լայն սպեկտրը ներգրավել մեր քննարկումներում»,-ոգևորությամբ նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ և «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Սուլթանյանը:
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ստեղծման գաղափարն իրականություն դարձավ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի և Քրիստինե Մուրադյան ջանքերով: Ասոցիացիայի առաջին նիստին ներկա էին ոլորտի առաջատար անոթային վիրաբույժները: Նիստի ընթացքում իրենց առաջիկա քայլերն ու ասոցիացիայի գործունեության նպատակային քարտեզագրումն արեց Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Նա մանրամասն ներկայացրեց ասոցիացայի անդամներին վերաբերող իրավական դրույթներն ու ոգևորությամբ փաստեց, որ ասոցիացիայի շրջանակներում ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կխրախուսվեն. «Վաղուց ժամանակն էր համախմբվելու, ոլորտի խնդիրներ բարձաձայնելու և ժամանակի պահանջներին զուգընթաց քայլելու: Մենք իրականացնելու ենք անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություների մատուցմանը նպատակաուղղված ընթացակարգերի, իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանց օժանդակություն՝ միջազգային չափորոշիչներին համահունչ, ՀՀ առողջապահության բնագավառում անոթային և էնդովասկուլյար վիրաբուժությանը առընչվող օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակում և այլն»,-նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:
Գործունեության հենց սկզբից «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի անդամներն իրենց առջև մեծ նպատակներ են դրել. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում կանցկացվի «Սևծովյան ավազանի երկրներ»-ի կոնֆերանսը. «Պատասխանատվությունը մեծ է, բայց մենք կկարողանանք այդ կոնֆերանսի ընթացքում լավագույնս ներկայանալ: Դա մեծ փորձառություն է մեզ համար: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ոլորտի ամենթարմ նորությունները՝ աշխարհի առաջատար անոթային վիրաբույժների կողմից: Մենք հյուրեր ենք ունենալու աշխարհի տարբեր ծայրերից: Սա կլինի մեր նորաստեղծ ասոցիացիայի գործունեության կարևոր սկիզբը»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ և «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ղեկավար Տիգրան Սուլթանյանը:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.