Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է այնպես, ինչպես և նախատեսված էր։
Նա հիշեցրեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որտեղ ներգրավված չէր Հանրապետական կուսակցությունը, սակայն տեղի էր ունենում գրեթե նույն գործընթացը՝ «Իմ քայլը» կրկին աշխատում էր ընդդեմ հանրապետականների, որոնք, սակայն, չկային։
«Այժմ ՀՀԿ-ն կա և նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին օգնեց «Իմ քայլը» դաշինքին, քանի որ հակառակորդ են։ Ընդհանրապես ցանկացած ընտրություններում հակառակորդ ունենալն օգնում է։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընթանում է պայքար հակառակորդի՝ նախորդ ռեժիմի դեմ։ Սա ընդունված տարբերակ է, քանի որ դրանով հնարավոր է ձեռք բերել որոշակի ձայն։ Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը պահպանվում է»,- նշեց քաղաքագետը։
Քաղաքագետը նաև նկատեց, որ այսօր չկա որևէ քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ պատրաստ է իշխանության համար պայքարել «Իմ քայլը» դաշինքի դեմ, բոլորը խոսում են ընդդիմություն դառնալու կամ խորհրդարանում այս կամ այն չափով ձայներ հավաքելու մասին։
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ խորհրդարանում երկրորդ տեղը կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի իր ավանդական ընտրազանգվածը և առաջիկայում կհավաքի բավականաչափ ձայներ։
«Կարծում եմ՝ խորհրդարանում երրորդ տեղի համար կպայքարեն «Լուսավոր Հայաստան» և Հանրապետական կուսակցությունները։ Ամենահետաքրքիրը տեղի է ունենալու ընտրություններից հետո, քանի որ ընտրությունների ընթացքն արդեն հասկանալի է»,- ասաց քաղաքագետը։
Դիտարկմանը, որ, եթե ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, ո՞ր ուժը կլինի ընդդիմություն, Ա. Իսկանդարյանը նշեց, որ այդ դեպքում Հայաստանը կունենա այնպիսի խորհրդարան, ինչպես Նազարբարևի խորհրդարանն է, այսինքն՝ առանց ընդդիմության։
Մանրամասները՝ տեսանյութում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.