Դեկտեմբերի 6-7-ը Միլանում անցկացվելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստը, որի շրջանակներում նախատեսվում է աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերին: Իհարկե, միջազգային ցանկացած հարթակում կենսականորեն կարևոր է խաղաղությանն ամրապնդմանն ուղղված հանդիպումերի, քննարկումների անցկացումը։
Մյուս կողմից՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ, որպես այդպիսին, չկան, համենայն դեպս՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով, եթե հաշվի չառնենք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի «ոտքի վրա» պայմանավորվածություները Դուշանբեում, ինչի արդյունքում առաջնագծում հարաբերական անդորր է ու հակամարտության կողմերի միջև վերականգնվել է օպերատիվ կապը։ Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նոր հաստատված կապը կարող է նպաստել սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։
Սակայն օպերատիվ կապն արդյունավետորեն կարող է գործել, եթե գոյություն ունի կարգավորման քաղաքական գործընթաց, հակառակ պարագայում՝ դրա նշանակությունը գերագնահատել չի կարելի։ «Կապի միջոցները արդյունք են տալիս այն ժամանակ, երբ կա քաղաքական երկխոսություն, բանակցություն: Եթե սա Հարավային Կորեայի նման պետք է լինի, որ մի աշխատակից զանգի հակառակորդին ու ասի, որ այստեղ անձրև է, կարող է ականներ պայթեն, հանգիստ կվերաբերվեք, արդյունք չի տա: Նրանք դա հասկացան ու թուլացրին զենքի կենտրոնացումը սահմանին, սահմանափակեցին ռազմական զորավարժությունների անցկացումը… Այս ամենը չկա Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է հարվածի հավանականությունը Ղարաբաղի ուղությամբ նվազել, եթե Ադրբեջանն անգամ դեմ էր շփման գծում վերահսկողությանը: Կա քանակի նվազեցում, բայց դա արդյունք է նրա, որ տեսանկարահանում են շփման գիծը»,- օրերս նշել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ կանխատեսելով պատերազմի մոտալուտ վերսկսում։
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն սպառազինվել՝ դիվերսիֆիկացնելով գնումների աշխարհագրությունը։
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Նոր ռումբերն ունակ են բարձր ճշգրտությամբ ոչնչացնել հակառակորդի երկաթբետոնե ծածկերն ու ամրությունները, ինչպես նաև կարող են նետվել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ խորհրդային/ռուսական ինքնաթիռներից: Ռումբերը ծանր տեսակի են, որոնց նպատակը բունկերային հարվածներ հասցնելն է։ Ադրբեջանի ձեռք բերած նոր սպառազնությունը ակնհայտորեն նախատեսված է Հայաստանի ու Արցախի դեմ, ինչը նշանակում է, որ Բաքուն բացահայտորեն նախապատարստվում է նոր պատերազմի։
Իհարկե, մեծ ցանկության դեպքում անգամ, Հայաստանը չի կարող ազդել Պակիստանի քաղաքականության վրա, որովհետև այդ երկրի այն բացառիկներից մեկն է, որը միջազգային սուբյեկտի կարգավիճակով չի ճանաչում Հայաստանի գոյությունը ու Երևանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն այս պարագայում Հայաստանի իշխանությունները պարտավոր են վարել նպատակային քաղաքականություն՝ ռազմական բալանսի խախտում թույլ չտալու համար։ Այս համատեքստում կարևորվում է Հայաստանի հարաբերությունների ինտենսիվացումը Հնդկաստանի ու Աֆղանստանի հետ, որոնք Պակիստանի, այսպես ասած, տարածաշրջանային մրցակիցներն են։ Երևանի այս քաղաքականությունը կարող է կանխարգելիչ արդյուավետություն ունենալ։
Հայաստանն, անշուշտ, չունի ֆինանսական միջոցներ, ու եթե նույնիսկ կաշկանդված չէ քաղաքական գործոններով, հարկադրված է սպառազինություն ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից։ Սա, ըստ էության, հարկադրված քայլ է՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու նպատակով։ Հայաստանը և Ռուսաստանն ավարտում են Երևանին «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը․ երեկ այս մասին տեղեկատվություն է տարածել ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: «Սու-30ՍՄ»-ը ձեռք է բերվում Ռուսաստանի տրամադրած 100 միլիոն դոլարի վարկածին ծրագրի շրջանակներում։
Տարածաշրջանը վերածվում է վառոդի տակառի, ինչը փաստացի բանակցությունների բացակայության ֆոնին մեծացնում է պատերազմի վերսկսման վտանգը։
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.