Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 28739/09 գանգատ) 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանը 3 հազար եվրո գումար է հատկացնելու: ՀՀ կառավարության նիստի օրակարգից:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 28739/09 գանգատ) 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3 000 (երեք հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- նշված է որոշման նախագծի մեջ:
Հոկտեմբերի 18-ին Գրիգոր Ոսկերչյանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարկել, որով ճանաչել է Ոսկերչյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումը՝ անհիմն գնահատելով նրա կալանքի որոշումը: