Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք արձանագրվել են նույն մարզում։
Կատարվում է քննություն։
Ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2.195.717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887.230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։