2017թ. սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալ, «Hummer»-ի վարորդ Արթուր Հակոբյանը հրաժարվում է համաներվելուց։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հակոբյանի պաշտպան, փաստաբան Վազգեն Թադեւոսյանը։
Նշենք, որ Արթուր Հակոբյանը Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռն է։
Ողբերգական վթարի գործը այժմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում է ։
Գործով ամբաստանյալ Արթուր Հակոբյանը համաներման կիրառման դեմ առարկել է դատական նիստի ժամանակ՝ պնդելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2–րդ մասի (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով։
Նույն արարքի համար մեղադրվող գործով մյուս ամբաստանյալը՝ վթարի վայրը լքած ԱԻՆ նախկին աշխատակից Լեւոն Հակոբյանն էլ չի ցանկացել, որ դատաքննության այս փուլում իր նկատմամբ համաներում կիրառվի։
Ուշագրավ է, որ համաներման դեմ չի առարկել տուժողի իրավահաջորդը՝ վթարի զոհ դարձած աղջկա հայրը։
Դատարանն անցել է գործով ամբաստանյալների հարցաքննության փուլին։
Նոյեմբերի 15–ին կայացած նիստում ցուցմունք է տվել Լեւոն Հակոբյանը։ Նա ընդունել է, որ իրականում ոչ թույլատրելի հատվածից հետադարձ կատարելով թույլ է տվել վարչական պատասխանտվություն առաջացնող խախտում, սակայն համարում է, որ այս սխալը չի հանգեցրել վթարի, քանի որ կորագիծն անցելուց հետո է միայն «Hummer» մակնիշի ավտոմեքենան հայտնվել իր տեսադաշտում։ NEWS.am–ի հետ զրույցում Լեւոն Հակոբյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանն ասաց, որ իր պաշտպանյալը խնամքին ունի մինչեւ 3 տարեկան երեխա և նրա նկատմամբ համաներումը կարող է տարածվել նաեւ այս հիմքով։
Հաջորդ դատական նիստում ցուցմունք կտա գործով ամբաստանյալ Արթուր Հակոբյանը։
Նշենք, որ համաներումը տարածվում է ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի վրա և ամբաստանյալների մեղավորությունն ապացուցվելու դեպքում՝ պատիժ նշանակելիս նրանց վրա համաներումը կարող է տարածվել՝ անկախ նրանից՝ ամբաստանյալները կողմ են, թե ՝դեմ։
Հիշեցնենք որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը «Hummer» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
ՃԵԿ-ի կանոնների խախտման համար մեղադրվող «Honda Accord»-ի վարորդ Լեւոն Հակոբյանն էլ, ըստ մեղադրանքի, պատահարից հետո լքել է դեպքի վայրը:
Երկու ամբաստանյալների նկատմամբ ընտրված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով տեղում մահացել էր 11-ամյա Լ. Մկրտչյանը, իսկ մյուս ուղեւորներ՝ 34-ամյա Ք. Սարգսյանը, 31-ամյա Ա. Մուրադյանը եւ «Opel»-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.