Մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և իրավապաշտպաններ բաց նամակ են հղել ՀՀ ԱԺ պատգամավորերին՝ խնդրելով փոփոխություններ կատարել «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծում: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պատգամավորներ,
Մենք տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվելու կառավարության կողմից մշակված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասի» օրենքի նախագիծը:
Չնայած Արդարադատության նախարարի այն հայտարարություններին, թե այս անգամ լինելու է աննախադեպ մեծ համաներում, մենք կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը հանիրավի դուրս է թողնում համաներման արժանի և խոցելի դատապարտյալների որոշ խմբերի: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեր լիազորությունների շրջանակում Ազգային Ժողովում համաներման մասին օրենքի քննարկման ժամանակ առաջարկել հետևյալ փոփոխությունները՝
փոխել հոդված 2, մաս 2.3-ն այնպես, որպեսզի համաներումը տարածվի 1 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա:
Մասնավորապես խոսքը վերաբերում է միայնակ մայրերին, քանի որ նրանց՝ բանտում հայտնվելու դեպքում երեխան(երը) մանկատանն են հայտնվելու: Թե՛ իրավական և թե՛ սոցիալական տեսանկյունից խնդրային է գտնել որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված նման սահմանափակում և թե ինչու երեք երեխաների իրավունքներն ու լավագույն շահը հաշվի են առնվում, իսկ մեկ երեխայինը, փաստորեն, ոչ։
Նման բազմազավակ միայնակ կնոջ ազատազրկման օրինակ է Սիսիանում 10.000 դրամի գողության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի դեպքը։ Հասմիկը չորս երեխաների մայր է, ամուսինը տևական ժամանակ է, ինչ լքել է ընտանիքը, իսկ հանցագործություն կատարելու պահին Հասմիկի երեխաներից 3-ն անչափահաս էին, իսկ չափահաս որդին գտնվում էր պարտադիր զինծառայության մեջ։ Հետաքննության ու դատաքննության ժամանակահատվածում անչափահասներից մեկի 18 տարին լրացել է, նա ամուսնացել և տեղափոխվել է այլ բնակավայր։ Այսպիսով, Սարգսյանի՝ կալանավորվելու պարագայում նրա երկու անչափահաս երեխաները մնալու են առանց խնամքի, ուստի և վտանգված է նրանց լավագույն շահը, ինչը, երեխաների իրավունքների պաշտպանության առանցքում է:
Հասմիկի դեպքը, իհարկե, եզակի չէ, և ՀՀ կալանավայրերում դատապարտված են նաև այլ կանայք, ովքեր իրենց ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց երեխաների կենսական կարիքները հոգալու համար հանցագործության են դիմել, ու հիմա նրանց երեխաները զրկված են ծնողական խնամքից: Փաստորեն, բավարար չէ, որ պետությունը խախտել է այս մարդկանց իրավունքը՝ նրանց աղքատության մեջ անօգնական թողնելով, դեռ մի բան էլ պատժում է վերջիններիս աղքատ լինելու համար, քանզի հենց աղքատությունն է նրանց դրել իրենց և իրենց երեխաների կյանքն ու առողջությունը փրկելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանցագործությունների։
Մենք ուշադրությամբ հետևելու ենք վաղը ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի քննարկմանը և հուսով ենք, որ վերը նշված խնդիրը կբարձրաձայնվի և տեղ կգտնի օրենքում»:
Անահիտ Սիմոնյան
Աննա Նիկողոսյան
Աննա Շահնազարյան
Արէ Մարտիրոսյան
Արման Ղարիբյան
Արփինե Գալֆայան
Զառա Հարությունյան
Զարուհի Հովհաննիսյան
Լալա Ասլիկյան
Ստելլա Չանդիրյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.