«Խոսքս ուղղում եմ ուղիղ՝ Վատիկանում դեռեւս Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին: Պարոն Մինասյան, դուք որ ձեր շրջապատում հայտարարում եք, թե Արսեն Թորոսյանը ձեր անձնական թշնամին է, ու պատրաստ եք ինձ «ոչնչացնել», ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում: Դա մեկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ հեռակա դիմելով դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
Նաեւ առաջարկեց տարբեր ֆեյքերի ու լրատվամիջոցներով իր դեմ հրապարկվող հոդվածների վրա գումարներ ծախսելու եւ անհանգստանալու փոխարեն սպասել քրեական գործի ավարտին: Նախարարը նկատի ուներ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված խոշոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: Այդ կենտրոնն, ինչպես հայտնի է, ղեկավարում էր Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, որն էլ նախարարի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: «Իմ «ոչնչանալը», ձեր անձնական թշնամի լինելը ոչ մի կերպ չի փոխելու այդ քրեական գործի ընթացքը: Ոչ մի կերպ: Եթե նույնիսկ ես հրաժարական էլ տամ ու գնամ, այդ գործը չի փակվելու, եւ հետեւաբար՝ դուք ոչ մի բան չեք շահելու դրանից»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Նա անդրադարձավ վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող, թերեւս բոլոր մեղադրանքներին: Դրանցից մեկն էլ վերաբերում էր հոգեկան հիվանդության պատրվակով զինծառայությունը կիսատ թողնելուն: Նաեւ նշվում էր, որ Թորոսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակել է Նարեկ Վանեսյանին, որպեսզի վերջինս արխիվներից վերացնի իր հիվանդության վկայություն փաստաթղթերը:
«Զորակոչվել եմ 25.12.2015 թվականին՝ ՊԲ գլխավոր շտաբ՝ Ստեփանակերտ: Ծառայել եմ մինչեւ 27.10.2016 թվականը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Զորակոչվել եմ, երբ 33 տարեկան էի, որովհետեւ ես բժիշկ եմ, սպա եմ, պարտավոր ենք ծառայել մինչեւ 35 տարեկան: Մինչեւ 27 տարեկան ունեցել եմ ուսումնական տարկետում, որովհետեւ սովորել եմ կլինիկական օրդինատուրայում եւ ասպիրանտուրայում: Հետո ինձ մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որի պատճառով ես հինգ տարի ազատված եմ եղել բանակից: Բայց կարգերը փոխվելու պատճառով այդ հիվանդության այդ աստիճանի ծանրությունը այլեւս չի համարվել բանակից ազատման հիմք եւ ես զորակոչվել եմ: Հետո ապրիլյան պատերազմի ժամանակ երեք ամիս եղել ենք զգոնության բարձրացում ռեժիմի տակ, ինչը ենթադրում է 24-ժամյա ներկայություն զորամասում: Ապրիլի 1-2-ի գիշերն էլ Ստեփանակերտում եղել եմ հերթապահ: Չենք ասում, բայց դրդում եք, որ ասեք: Մոտս սրացում է եղել, որի պատճառով նորից փորձաքննություն եմ անցել ու նորից ազատվել եմ բանակից՝ տասը ամիս ծառայելուց հետո»,- ասաց նախարար Թորոսյանը:
Նշեց, որ պարբերական հիվանդություն ունի՝ գրպանից հանելով այն դեղը, որն ամեն օր ընդունում է: «Պարբերական հիվանդության պատճառով մարդիկ երիկամներից են զրկվում, դիալիզի հիվանդ են դառնում: Սա այն դեղն է, որ ես ամեն օր խմում եմ, որ երիկամային անբավարարություն չունենամ ու փոխպատվաստման չգնամ: Պա՞րզ է»,- մանրամասնեց առողջապահության նախարարը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.