Մենք պատրաստվում ենք անցակցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին,այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մնացածի մասին ես հավելյալ կտեղեկացնեմ», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հրաժարականի մասին հավելյալ կտեղեկացնի։
Վարչապետն ասաց, որ երկրում ստեղծված իրավիճակը Փարիզում քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Նա, կարծեմ, ամսի իննին վերադառնում է Երևան, երբ վերադառնա, անպայման կքննարկենք», — ասաց նա։
Հարցին՝ կստորագրի՞ օրենքը, ինչ-որ բան ասե՞լ է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասով ոչինչ չի կարող ասել։
«Իր գործողությունների մասին ինքը, կարծում եմ, հայտարարություն կանի» , — նշեց վարչապետը։
Նա ասաց, որ իր՝ Փարիզում գտնվելու օրերին որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման հաշվի կառնեն։
«Մասնավորապես, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, ըստ էության, նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ես պատրաստվում եմ այդ հարզացրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի ու հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Դաշնակցության հետ նույնպես տեղի կունենա հանդիպում։
Դիտարիկմանը, թե ՀՀԿ-ն չի բացառում, որ կառաջադրի վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է իրավիճակը չհասկանալ։