ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.): ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս մասին նշեց Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան:
«Արդարադատության իրականացման խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից: Այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը նաև հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորն է: Եվ մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ: Անգամ ապացույցների բացարձակ առկայության պայմաններում, եթե կա անօրինական միջամտության կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ»,- մինչ հարցը նշեց Կոստանյանը:
Լրագրողի լրացուցիչ հարցին, թե «խոսքը արդյոք վերաբերո՞ւմ է «Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին», Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ «այո»:
Լրագրողի հարցին՝ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ն «Քոչարյանի քրեական գործը», նաև՝ կալանավորման հանգամանքը, Կոստանյանը նշեց՝ ինքը քրեական գործի քննարկման մասին չի խոսում: «Ես խոսում եմ երևույթի մասին՝ դա կլինի Քոչարյանի հետ կապված գործով, թե՝ այլ գործով, նշանակություն չունի։ Ես խոսում եմ երևույթի մասին: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, թե դատախազական հսկողությունն օրինականության կատարման նկատմամբ տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշա՞ճ եղել է, թե՝ ոչ , այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՝ չի եղել, պատշա՞ճ է եղել, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ, հնարավոր է նաև, միջազգային իրավական ատյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը, ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Կոստանյանը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.