Հայաստանը զարգացնում է բազմաֆունկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել:
Նախարարի խոսքով, օդային գերակայությունը միշտ էլ համարվել է ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարևոր գրավական: «Եվ եթե մինչ այժմ, հաշվի առնելով թե առկա ռեսուրսները, թե զինված ուժերի կիրառման ձևերն ու եղանակները, մենք օդային գերակայության համար պայքարում առաջնահերթ ապավինել են հակաօդային պաշտպանության վերգետնյա միջոցներին, ապա ներկայում նախատեսում ենք զարգացնել նաև օդային հարթակների բաղադրիչը»,- ընդգծում է Տոնոյանը:
Նրա խոսքով, ձեռքբերման համար հայկական կողմը դիտարկում է ինքնաթիռների մի քանի մոդելներ, տարբեր մոդիֆիկացիաներով և տեխնիկական ու սպառազինության առումով հագեցվածության տարբեր կոնֆիգուռացիաներով: «Կարևորը սակայն այն է, որ նպատակ ենք հետապնդում զարգացնել ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ ավելի շուտ բազմաֆունկցիոնալ օդուժ, ունենալով հարթակներ, որոնք հավասարաչափ կարող են կիրառվել որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում»,- նշում է նախարարը:
Տոնոյանը հարցազրույցում նաև անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության զարգացման հարցին՝ ընդգծելով, որ այն կրում է հետևողական բնույթ, անկախ իշխող քաղաքական ուժից և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորություններից, խստորեն առաջնորդվելով հանրապետության ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի ուղենիշներով:
Այս առումով, նշում է նա, շեշտը դնում ենք «որմնախորշային» արտադրատեսակների ու բաղադրիչների ստեղծման վրա, որոնք նախ թույլ են տալիս բավարարել հայկական զինուժի մարտունակության ինքնատիպ կարիքները, ինչպես նաև ունեն միջազգային շուկայում մեր արտադրանքի իրացման փոքր, բայց հաստատուն սեգմենտ ապահովելու ներուժ:
«Այդպիսի նեղ-մասնագիտացված արտադրանքի և լուծումների ոլորտի են պատկանում օպտօէլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային հայտնաբերման և նշանառության սարքերը, ավտոմատացված խոցման միջոցները, հեռակառավարվող օդային և վերգետնյա սարքերը: Եվ իհարկե, առկա գիտատեխնիկական կարողությունների ներուժը ամբողջ ծավալով իրացնելու համար իրականացնում ենք ռազմարդյունաբերական համալիրում հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, ներդրումները և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու քաղաքականություն»,- եզրափակում է Դավիթ Տոնոյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.