Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու առաջին օրերից ամենից շատը պախարակվեց կադրային քաղաքականությունը. պատասխանատու պաշտոններում նշանակվեցին շատ մարդիկ, որոնք կենսափորձ չունեն։ Հիմա սկսվել են հրաժարականները` շատ, թե քիչ սկանդալային, բայց, ամեն դեպքում, հրաժարականները։
Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. այս ձևակերպման իրավացիությունը ոչ ոք չի վիճարկում, թեև դրանում առկա է պատասխանատվության աստիճանը նվազեցնելու որոշակի ձգտում։ Մեկ այլ հարց է, որ սխալներից գրեթե միշտ կարելի է խուսափել։
Նոր իշխանության առաջին կադրային նշանակումներից շատերի մոտ տարակուսանք առաջ եկավ։ Ոչինչ չունենալով այս կամ անձանց դեմ, որոնք հայտնվել են պատասխանատու պետական պաշտոններում, մարդիկ զարմացել էին, որ նշանակվում են անձինք, որոնք հեռու են կոնկրետ ոլորտից, չունեն բավականաչափ աշխատանքային և կենսագրական փորձ։ Այսօր մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս. ի դեպ՝ սա վատ չէ, քանի որ վերջին տասնամյակներում պետական պաշտոնյաները դարձել էին «աթոռին գամված անշարժ գույք»։
Իհարկե, ցանկալի կլիներ դիմանալ՝ տուրք տալով 100–օրվա «չգրված օրենքին» և միայն հետո սկսել եզրակացություններ և հետևություններ անել։ Բայց՝ իրադարձություններն ավելի արագ են զարգանում:
Իհարկե, երիտասարդ՝ չի նշանակում անփորձ, փոխարենը նշանակում է հավերժ անհամբեր։ Քանի որ արդեն սկսվել են պաշտոնաթողությունները, ապա այս թեման կարելի է շոշափել 100 օրից շուտ։
Վերջին օրերը նշանավորվել են Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանի պաշտոնաթողություններով։ Նրանք բոլորը հաշված օրեր են աշխատել իրենց պաշտոններում։
Չգիտես ինչու վստահություն կա, որ հրաժարականները կշարունակվեն։ Չեմ կարող կանխատեսել, թե ով կհետևի վերոհիշյալ անձանց, բայց այն, որ գործընթացը դրանով չի ավարտվել, կասկած չի հարուցում։
Նշանակումները կատարվել են հաղթանակի էյֆորիայի ֆոնին, հաշվի առնելով անձնական ծանոթության և վստահության աստիճանը, բայց առանց հաշվի առնելու նշանակումների կոմպետենտության աստիճանը, հատկապես դրանց բարոյահոգեբանական համապատասխանությունը բարձր պաշտոններին։ Չէ՞ որ պատասխանատու պետական պաշտոնը պետք է բաժին ընկնի ոչ միայն ուղղակի կոմպետենտ մասնագետին։ Կոմպետենտության հետ պետք է համադրվի որոշակի կենսափորձ։ Դրա մեջ, մասնավորապես, մտնում է իրենց ներկայացնելու և այս կամ այն իրավիճակում պահելու կարողությունը, ընկալումը, թե ինչպես կարող է սոցիալական ցանցերում իրեն պահի շարքային օգտատերը, բայց ոչ՝ պետական պաշտոնյան։ Եվ նման շատ բաներ պետք է համադրվեն։
Այլապես կստանանք այն, ինչ ստացել ենք։ Օրինակ, մարդիկ, որոնք վարժվել էին, որ Facebook–ում կարող են գրել այն ամենը, ինչ խելքներին փչի, շարունակում են իրենց նույն կերպ պահել կարևոր պաշտոններում։ Հենց դա էլ այդ կենսափորձի պակասն է, պատասխանատու պաշտոնի յուրահատկությունը չիմանալը և չհասկանալը, Facebook–ում հայտնի դեմք լինելու և պետական պաշտոնյա լինելու միջև տարբերությունը չհասկանալը։
Ամենևին կարևոր չէ՝ բանակում ծառայել է նույն Կարպիս Փաշոյանը, թե՝ ոչ։ Կարևոր է այն, որ առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղարը տարբերություն չի տեսնում իր խոսքերում մամուլի քարտուղարի կարգավիճակ ստանալուց առաջ և հետո։ Ուստի ստացվում են պաշտոնաթողություններ. կամ պետք է անկեղծ լինել և հայտարարել, որ իր համոզմունքները և հայացքները թույլ չեն տալիս ներկայացնել երկիրը և նրա կառավարությանը, կամ՝ չունենալ նման համոզմունքներ, այլ ունենալ այնպիսիները, որոնք չեն վնասի կառավարությունում համախոհների հեղինակությանը և, վերջին հաշվով, երկրին։
Ի դեպ, թույլ տվեք հարցնել` պարտադի՞ր է, որ բոլոր փոխվարչապետներն ունենան առանձին մամուլի քարտուղարներ։ Չափազանց շատ չէ՞ հայրենական համեստ բյուջեի համար։ Չէ՞ որ վարչապետի աշխատակազմը ներառում է նաև մամուլի ծառայություն, մի՞թե այն ի վիճակի չէ սպասարկել նաև պետության ղեկավարի տեղակալներին։
Շարունակությունը՝armeniasputnik.am
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.