«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը» հուլիսի 4-ին կազմակերպեց հերթական մասնագիտական հանդիպում-քննարկումը, այս անգամ «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով:
Այս ծրագրի նպատակն է երկրում առկա խնդիրների շուրջ մասնագիտական հանդիպում-քննարկումների կազմակերպումը, որին էլ հետևելու են ծրագրերի մշակումը ու այդ ծրագիրը համապատասխան գերատեսչություններին ներկայացնելը: Սա լինելու է այն աջակցությունը, որը տալու է բարեփոխումների նախաձեռնությունը:Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը սկսվել է կրթության ոլորտից:
Հանդիպմանը հրավիրված էին փորձագետներ, կրթության ոլորտում աշխատող առաջատար մասնագետներ, ոլորտի բարեփոխումներով շահագրգիռ մարդիկ:
Նրանք ներկայացրեցին կրթության ոլորտում առկա խնդիրների պատճառները, առաջարկեցին դրանց լուծման տարբերակներ:
«Այսօր մեր կրթակարգը, դրանից բխող չափորոշիչները և ծրագրերն ամբողջությամբ միտված են դեպի մեծ, լցված գլուխներ ձևավորելը, գլուխներ, որոնցից կախված են մարմիններ, որոնք մարիոնետների պես են՝ ինքնուրույն ոչ մի բան ի վիճակի չեն անել, ոչ մի բանի չեն կարող հասնել: Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից,-ասում է ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը: Ըստ նրա՝ դպրոցում անցկացված 12 տարիները պետք է դիտարկվեն ոչ թե մի գորշ ընթացք, այլ որպես կյանք: Կրթության հիմնական նպատակը, նախ և առաջ ինքնուրույն մտածող, ինքնադրսևորման, ինքնագործման պատրաստի անձի դաստիարակումն է: Երեխան դպրոցում պետք է ամբողջական կյանքով ապրի. նա պիտի և՛ մտած, և՛ զգա, և՛ գործի:
«Հիմա մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում նորոգում է այդ խողովակի այդ մասը, հետո տեսնում է, որ մի այլ տեղից էլ կաթում, դա է փորձում նորոգել, մինչդեռ, երևի թե, լուծումը ընդհանուր խողովակաշարը փոխելն է»,- ասում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ուսուցիչ Սամվել Մարտիրոսյանը:
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը առանձնացրեց կրթության սխալ կառավարման խնդիրը. «Համակարգում աշխատում են մարդիկ, բայց համակարգի կառավարումը նման է մեքենաների, որտեղ մարդկանց տալիս են ֆունկցիա, որ նրանք մեքենայի նման կատարեն: Ըստ փորձագետի՝ պետք է մշակվի նոր մոտեցում, որը պետք է լինի արձագանքող, այսինքն՝ մեկը լինի համաձայն, մեկը՝ անտարբեր, մեկը՝ դեմ և այլն: Առաջնային կարևորություն պետք է ունենան համակարգի մարդիկ՝ ինչպե՞ս են հարաբերվում, ինչպե՞ս է ուսուցիչը վերաբերվում երեխաներին և հակառակը»:
Հանդիպման ընթացքում փորձագետները անդրադարձան նաև շտեմարանները սերտելու, այլ ոչ թե սովորելու հարցին, մտածող, անալիտիկ մտածողություն ունեցող երեխայի ձևավորումից՝ մինչ առաջնային և երկրորդական առարկաների տարանջատման խնդիրներին:
Սամվել Մարտիրոսյանը առանձնացրեց կրթության պատվիրատուներին, որոնք են պետությունը, ընտանիքը, երեխան: Ըստ փորձագետի այսօր պատվիրատուներ չկան, այդ պատճառով, օրինակ, մասնավոր դպրոցները ընկալվում են որպես ՍՊ-ներ են, բիզնես:
«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց ավելի արդյունավետ կրթության իր պատկերացումը, որի հիմքում գործնականն է: Օրինակ՝ պետությունը կարող է դպրոցի վերանորոգման աշխատանքներում ներգրավել ավագ դասարանների աշակերտներին, որի արդյունքում ծախսերը կլինեն սիներգետիկ՝ մի մասը կտա պետությունը, մի մասի փոխարեն կաշխատեն երեխաները, օրինակ, կփոխեն դպրոցի խողովակները ու միաժամանակ բավականին բան կսովորեն: Կամ հողային աշխատանքներ կկատարեն ու կենսաբանություն կսովորեն, ինչը էլ ավելի հետաքրքիր կլինի, քան այն, ինչ հիմա արվում է դասերին:
Վահագն Պողոսյանը նպատակ ունի ՏՏ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնել՝ օգտագործելով Հայաստանի ներուժը: «Մեր նպատակը տեխնիկական գերտերություն հիմնելն է: Խորհրդային միությունումտեխնիկականը փոխել տեխնոլոգիականով. մենք 2 տոկոս էինք բնակչության քանակով, բայց արտադրում էինք տեխնոլոգիական լուծումների 40 տոկոսը: Մեր երկիրը նախագծում էր, նախատիպը կառուցում էր, արտադրում ու ուղարկում վերջնական սպառողին: Քանդեցինք այն, ինչ ժառանգել էինք. մեր երազանքն է վերականգնել այն. և դա, որպես պատվիրատու մեր պատվերն է կրթական ոլորտին»,- ասում է Պողոսյանը:
«Ցանկացած հասարակական նախաձեռնություն շատ կարևոր է, որովհետև նմանատիպ քննարկումների ժամանակ ոչ միայն հանդես են գալիս փորձագետներ, այլև շահագրգիռ անձինք, հետաքրքիր մտքեր են արտահայտում, որոնք հետագայում կարել է այլ նախաձեռնությունների ժամանակ օգտագործել: Այն վիճակը, որը կա, ցույց է տալիս, որ մենք գնացել ենք սխալ ուղղությամբ, -ասում է քննարկման մասնակից Թամարա Դարյանը:
«Նման քննարկումները կարևոր են այնքանով, որ պետք է շոշափել հասարակական տրամադրություններ և ձևակերպել կոնցեպտուալ առումով, և ըստ առաջնահերթության հասցնել տեղ, պետք է տեսականորեն ձևակերպել հարցերը, խնդիրները և հասցնել այն մարմիներին, որոնք գործնականորեն պետք է դնեն կիրառության մեջ: Երևի այս դիալեկտիկայում պետք է կայանա այն, ինչի մասին մենք երազում ենք՝ որակյալ կրթություն, որակյալ աշակերտ, որակյալ ուսուցիչ: Եթե նմանատիպ քննարկումները լինեն շարունակական, կարող են բերել դրական փոփոխություններ»,- ասում է բանաստեղծ, ուսուցիչ Գոռ Հարությունյանը:
«Բոլոր ոլորտներում մենք ունենք բարեփոխումներ անելու անհրաժեշտություն: Մեր հասարակության մեջ կան բազմաթիվ կոմպետենտ մարդիկ: Նրանք ունեն բազմաթիվ առաջարկություններ, նախաձեռնություններ, և քննարկումները կարևոր են նրանով, որ այսպիսի մարդկանց տեսակետները, դիրքորոշումները, առաջարկությունները հնարավոր է հավաքել, և դա օգտագործել ի նպաստ տվյալ ոլորտի զարգացմանը: Առաջարկություններ հավաքել և փոխանցել համապատասխան գերտեսչությանը, որոնք քաղաքականությունը իրականացնելիս կարող են հաշվի առնել: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» գաղափարախոսությունը, իմ կարծիքով, դրանում է կայանում: Բացի այդ՝ այս քննարկման արդյունքում որոշ խնդիրների հնարավորություն ունեցա այլ տեսանկյունից նայելու»,-ասում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Արտյուշ Գրիգորյանը:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.