«Իմ քայլը» շարժման օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարություն տարածեց, որ Արցախի սահմանին, ադրբեջանական կողմից նկատվում են կուտակումներ և զորքերի շարժ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան անգամ հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում էր. «Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան»:
Պաշտպանության նախարարության նմանատիպ հայտարարությունները այդ օրերին համարվեցին ներքաղաքական կյանքին խառնվելու փորձ ու հասարակության վրա հոգեբանական ճնշում բանեցնելու միջոց: Ընդդիմության առաջնորդներից՝ Սասուն Միքայելյանը, Ազգային Ժողովում, մայիսի 1-ին հայտարարեց, որ կուտակում և զորքերի շարժ չի եղել ու իշխանությունները ստում են:
Խնդիրը իրապես կարևոր է ու կարևոր է հասկանալ, թե այդ օրերին ո՞վ էր ապատեղեկատվություն տարածում: Խնդրի պարզաբանման առումով Politik.am հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ: Քանի որ հիմա կառավարության ղեկավարը ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է, կարծում ենք ՊՆ-ն իրականությունը թաքցնելու մոտիվացիա չպետք է ունենա: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը գրել է.«Ի պատասխան Ձեր կողմից «Իմ քայլը» շարժման օրերին (ապրիլի 13-ից մայիսի 1-ը) արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժերի և կուտակումների մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցման՝ հայտնում եմ , որ վերը նշված ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվում էին տարբեր բնույթի բազմաթիվ տեղաշարժեր, շփման գծի մոտակա խորքում նկատվում էին կուտակումներ, ավելացվել էին մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների քանակը և կրակային հնարավորությունները»:
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր առաջնորդ Սասուն Միքայելյանը օրերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նույնպես վերահաստատել է դեռևս մայիսին հնչեցրած իր միտքը: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մասնավորապես ասել է.«Ամենահստակ ինֆորմացիան ունեցել եմ ես. Էտ մեկ շաբաթվա ընթացքում սահմանում ո՛չ մի տեղաշարժ չի եղել: Մեկ հատ անօդաչու սարք է թռել, ու երկու կողմից կրակել են :
Տառապանքս փորձ ունի, նախկին իշխանությունները ամեն անգամ ,երբ ներքաղաքական վիճակը լարվում էր սկսում էին իմիտացիոն հայտարարություններ անել՝ կրակոց ա, ու դեզինֆորմացիա էին տալիս : Ես ժամ-ժամ, րոպե-րոպե, սահմաններով, դրսով, Ռուսաստանով ճշտել եմ իրավիճակը:
Իրանք ուզում էին վախի մթնոլորտ տարածեին, որ հեսա պատերազմ կսկսվի :
Ես դրա համար ասեցի, որ թուրքերն ավելի խոհեմ գտնվեցին քան մենք: Էտ ժամանակաշրջանում ոչ մի բան չի եղել ու էտ տրյուկները իրանք միշտ արել են , ժողովրդին սահմանով են վախացրել»:
Այս հարցն ի վերջո պետք է պարզաբանվի: Պատերազմող երկիրը իրավունք չունի ունենալ ՊՆ, որի տարածած տեղեկատվությունը վստահություն չի ներշնչում: Եթե պարզվի, որ ՊՆ-ն իր հայտարարությունները արել է` ելնելով քաղաքական իրավիճակից ու նպատակ է ունեցել ծառայել օրվա իշխանություններին, ապա դա վատ է: Այս դեպքում պետք է պատժվեն այդ հայտարարության հեղինակները, որոնք պետության անվտանգության հարցը ծառայեցրել են իրենց քաղաքական նպատակների համար:
Իսկ եթե պարզվի, որ ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանն է սխալ տեղեկատվություն տարածել, ապա այստեղ անելիք ունի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս դեպքում նա պետք է պատասխանատվության ենթարկի իր թիիմի ներկայացուցչին` պետության անվտանգության խնդրին մատների արանքով նայելու և իրավիճակին չհամապատասխանող սուտ տեղեկություններ տարածելու համար։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.