Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար և նոր իշխանություններին մաղթեց, որ կարողանան ժողովրդի համար անել ավելին, քան արել է նախորդ իշխանությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր, որոնց համար, գուցե, կրել են քաղաքական պատասխանատվություն: «Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: «Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը շարունակում է մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց իմ կարծիքով անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենաառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար: Նախկինում ես այս ամբիոնից խոսել եմ 5 կարևոր մարտահրավերների մասին: Եվ այդ մարտահրավերների մեջ, թե պաշտպանության ու անվտանգության, թե արցախյան հարցի հայանպաստ ու խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր մարտահրավերներից մեկը»,- ասաց նա:
Շարմազանովն արձանագրեց, որ ՀՀ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ կառույցում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՀԱՊԿ-ում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՌԴ-ի հետ խորացնել դաշնակցային հարաբերությունները, փաստում է, որ նախորդ իշխանության իրականացրած արտաքին և անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունն արդարացված էր և բխում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերից:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նկատեց, որ այդ ամենով հանդերձ երբեմն ականատես են լինում գնահատականների, որոնց նպատակն է սևացնել ամեն ինչ, ինչ եղել է նախկինում: Շարմազանովը շեշտեց, որ դիմացինի սևացնելով որևէ մեկը չի կարող բյուրեղանալ: Նրա խոսքով՝ ամեն մեկի և ամեն ինչի գնահատականը տալու է ժամանակը:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.