Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների և ռեպրեսիաների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ոչ ոք չի խոսում այդ նույն գործարարների հետ իր հանդիպման մասին: «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,- նշեց նա:
Հարցին, թե դրանք չմուծված հարկերի ճամպրուկներն ե՞ն, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելու մասին հայտարարությամբ հանցագործության մասին հաղորդում է տալիս և հարցրեց՝ ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է դրանով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն ամեն ինչով էլ զբաղվելու է, սակայն ընդգծեց, որ մի բան է քաղաքական հայտարարություն անելը, ուրիշ բան քրեական դատավարությունը: «Մենք կարող ենք քաղաքական համոզմունք ունենալ և նույնիսկ արձանագրել ճշմարտություններ, բայց մենք չենք կարող արձակել դատավճիռներ: Դատավճիռներ արձակում է դատարանը, որն այլևս Բաղրամյան 26-ից հրահանգներ չի ստանում և որը կարող է վճիռներ կայացնել միայն որևէ գործում ապացույցների առկայության հիման վրա»:
Դիտարկմանը, թե այդ հայտարարության հիման վրա ԱԱԾ-ն կարող է գործ հարուցել, վարչապետը պատասխանեց. «Դե թող հարուցի»:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն լքած գործարարներն արտահերթ ընտրություններին մասնակցեն «Ելք» դաշինքի ցուցակով, եթե որոշում կայացվի, որ ընտրությունների են գնում «Ելք» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ գործարարներին հարցրել եմ՝ բացատրեք, թե ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը: Եվ շատ հաճախ ինձ տրվում է բացատրություն, որ մենք բացարձակապես չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են գնա դարձիր պատգամավորի թեկնածու և ձայներ հավաքիր մեզ համար: Ես արդեն իմ ելույթում արդեն ասել եմ, որ գործարարի կարգավիճակը պետք է լինի պատվաբեր: Մարդիկ պետք է զգան, որ պետությունը և ժողովուրդը շնորհակալ են օրինապահ գործարարներից, որոնք շահույթ են ստանում, բայց միևնույն ժամանակ ուրիշների համար աշխատատեղեր են ստեղծում և պետության համար եկամուտներ են ապահովում: Եվ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, որովհետև պետությունը պետք է երաշխավորի գործարարների բիզնեսի անվտանգությունը: Մենք չենք պատրաստվում գործարարների հետ ոչ մի տոկոս փայ մտնել»:
Փաշինյանը վստահեցրեց, որ գործարարների հետ որևէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել: Նա ընդգծեց, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.