Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և բերի կոնկրետ եզրակացությունների և հետևությունների: Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ: «Ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների ուղղության և տրամաբանության վերաբերյալ: Եվ հիմա, ըստ էության, ես կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները Արցախի նախագահին պետք է հնարավորություն տան այդ պայմանավորվածությունները իրականացնել: Ակնհայտ է և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործընթացների զարգացմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետևություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն: Արցախի իշխանություններն այսօրվա դրությամբ իրենք էլ հայտարարում են, որ շատ տրամաբանական են համարում, որ այս իրավիճակից պետք է հետևություններ արվեն, և այդ հետևությունների տրամաբանության հարցում, կարծես թե, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն: Ես ամեն օր՝ մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել մեր սիրելի ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն ցույցը և հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցիչների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահը ինձ հետ զրույցում վերահաստատել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրագործելու հարցում, և տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզապես այդ հնարավորությունը տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել, գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այս իրավիճակում առավել կարևոր է, որ խնդիրը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:
«Համաձայնությունը կայացել է երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի , առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.