«Եվրոստան-Ույուտ» ընկերությունը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հնչեցրած մտահոգությանը՝ Կենտրոնում բուժվող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է, որ «Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը պատրաստ է օժանդակել բուժում ստացող զինվորներին շինարարական եւ ճարտարագիտական ոլորտների ժամանակակից եւ պահանջված մասնագիտությունների ձեռքբերման, իսկ հետո նաեւ աշխատանքի տեղավորման հարցում:
Կազմակերպությունը Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար կիրականացնի 3ds Max, AutoCAD, Photoshop համակարգչային ծրագրերի եռամսյա ուսուցում, կկազմակերպի արտադրական պրակտիկա կահույքի արտադրության, այլումինե եւ մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրության, ապակու մշակման, կոփման ոլորտներում: Արտադրական պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարեւորագույն փուլերից է: Պարտադիր ծրագրերից բացի նախագծի մասնակիցները ձեռք կբերեն աշխատանքի ինքնաներկայացման, CV-ի կազմման հմտություններ, աշխատանքի ընդունման նպատակով անցկացվող հարցազրույցների մասնակցության տեխնիկաներ, ինչպես նաեւ կծանոթանան խոշոր կազմակերպություններում կառավարչական գործընթացներում փաստաթղթերի ընթացակարգերի առանձնահատկություններին:
«Եվրոստան-Ույուտ» ընկերության թիմն արդեն հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկել են նախաձեռնության մանրամասներն ու հետագա անելիքները:
«Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը հայաստանյան պետական եւ մասնավոր ընկերություններին կոչ է անում միանալ այս անհրաժեշտ եւ պատվաբեր նախաձեռնությանը՝ միասնական ու արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: Նախաձեռնության ընթացքի մասին կարող եք տեղեկանալ հետեւելով մեր էջի նորություններին եւ ԶԼՄ-ի հրապարակումներին: Առաջարկների եւ տեղեկատվության համար կարող եք կապվել «Եվրոստան Ույուտ» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին: +37410500561
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.