Հայկական բանակում կեղծ գաղափար է տարածված, որը խրախուսվում է և ամեն կերպ արմատավորվում է պաշտպանության նախարարների, մանր ու միջին չինովնիկների, սպայական անձնակազմի կողմից՝ հայ սպան առաքինի է, երբեք չի կարող թույլ տալ զինվորի տղամարդկային արժանապատվությունը նվաստացնող, ծայրահեղ արարքներ, և եթե այնուամենայնիվ թույլ տա, ապա կհալածվի հենց ծառայակիցների կողմից: Կարճ ասած՝ հայկական բանակը զինվոր բռնաբարողի տեղ չի: Քրեական պրակտիկան սակայն հակառակն է ապացուցում:
Սեքսուալ գործողությունների զոհը՝ տուժող, ապա՝ մեղադրյալ
ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի սպա Գ-ն բռնաբարել է իր անմիջական ենթակայության տակ գտնվող զինծառայող Կ-ին: Սպան մինչ օրս ազատության մեջ է, իսկ բռնաբարված զինվորին, որը նախ, տուժող է ճանաչվել, պահում էին անազատության մեջ, ոստիկանությունում, մինչև որ նա փոխեց ցուցմունքները, և այժմ մեղադրվում է սուտ մատնության համար /Քր. Օր-ի 333 հոդված/: Օրերս նա իր մորը գրություն է ուղարկել.
«եթե ինձ հետ մի բան կատարվի, մեղավոր ճանաչեք Գ-ին»: Բռնաբարությունը, ըստ Կ-ի նախնական ցուցմունքի, կատարվել է ծառայության առաջին իսկ շաբաթում: Մի առ ժամանակ երիտասարդն այս փաստը գաղտնի է պահում անգամ մորից: Բայց մայրը նկատում է նրա ընկճված հոգեվիճակը, «պրիսյագի օրը»՝ փետրվարի 3-ին գնում է Մարտակերտի զորամաս, նրան տեսակցելու և հասնում է նրան, որ Կ-ն պատմում է իր հետ կատարվածի մասին, ապա մոր պնդմամբ՝ նույնը կրկնում է նաև զորամասի հրամկազմի ներկայությամբ:
Այդ պահից սկսած քրեական գործի հարուցումն անխուսափելի էր. Կ-ն ցուցմունք է տալիս այն մասին, որ իր հրամանատարն իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել է և 4-5 օր հետո բռնաբարել է, ընդ որում՝ դա արել է մի քանի օր: Իսկ զինվորի մայրը՝ վերադառնալով Երևան, այցելում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» գրասենյակ, ներկայացնելով որդու վիճակը: Գ-ն մեր հարցմանն ի պատասխան, կտրականապես ժխտում է, որ ինքը կարող էր «հայ սպային անվայել» գործ անել, իսկ զինվորին շտապ կարգով տանում են ռազմական ոստիկանություն և մեկուսացնում: Այսպես, տուժողը հայտնվում է պատանդի կարգավիճակում, իսկ կասկածյալը մնում է ազատության մեջ
Ռազմական ոստիկանների անսահմանափակ տիրապետության ներքո
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նախարարության անփոխարինելի և մարտնչող խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով, ի պատասխան մեր «Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել» հրապարակմանը /11․04․2018թ/, պնդում է, որ երիտասարդը «չի պահվել Ստեփանակերտ քաղաքի ռազմական ոստիկանության մեկուսարանում, այլ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 20-րդ հոդ. 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև քրեական գործի բնույթով պայմանավորված անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով մեկուսացվել է իր ծառայության զորամասից և նրա նկատմամբ կիրառվել են այլ զորանոցային պայմաններ»:
Իսկ երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ոսկանյանը, որը համակարգում է վարույթը, Forrights.am-ին հայտնել էր. «Հաշվի առնելով գործի հանգամանքները, նա մյուսներից առանձին է պահվում»: Իրականում «զորանոցային պայմաններ« ասածը գտնվում են ռազմական ոստիկանության տարածքում, փաստացի՝ ՌՈ աշխատակիցների անսահմանափակ տիրապետման ներքո, և զարմանալի չէ, որ զինծառայող Կ-ն, գտնվելով անտանելի ճնշումների պայմաններում, փոխել է ցուցմունքները:
Նույնասեռական արտասահմանցու վարկածը և արցախցի փաստաբանի սպառնալիքները
Այս նոր՝ ինքնախոստովանական ցուցմունքներից բխում է, որ երիտասարդը նույնասեռական է: Նա նշում է, որ բանակ զորակոչվելուց առաջ սեռական կապ է ունեցել ինչ-որ երիտասարդի հետ, որը բնակվում է Լոս-Անջելեսում և որի անունը գործի նյութերում չկա: Նաև ցուցմունք է տալիս այն մասին, որ, իբր՝ ինքն է առաջարկել սպային իր հետ կապի մեջ մտնել, որը մերժել է իրեն: Հարցին, թե ինչու է երիտասարդը խաբել մորը, նա պատասխանել է, որ մորը կարոտել էր:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը մարտի 27-ին մեկնել է Ստեփանակերտ և տեսակցություն է ունեցել Կ-ի հետ: Այդ ժամանակ նա արդեն փոխել էր ցուցմունքը: «Տպավորությունս այն է, որ Կ-ն ճնշված օրից էր, բացի դա, իրեն խաբել էին, համոզել էին, որ ինքը 10 օրից դուրս կգա, և նա ոչ մի կերպ հակառակում չէր համոզվում», — ասում է փաստաբանը:
Կ-ն հրաժարվել է նրա պաշտպանությունից: Քննիչ Արտակ Ոսկանյանի զանգով այլ փաստաբան է ներգրավվել՝ Արցախի Հանրապետության հանրային պաշտպան Իշխանյանը: Կ-ի վիճակի մասին մեր հարցերին Արցախի հանրային պաշտպան Իշխանյանը չպատասխանեց, պատճառաբանելով, որ պարտավոր չէ դա անել և որ մեզ լսում են ադրբեջանցիները և մյուսները: Նա շատ վրդովված էր, որ իրեն լրագրող է զանգել: Ճնշումների վերաբերյալ պնդումները, ըստ նրա, հիմարություն են.
«Ես երկու օր առաջ եմ եղել Կ-ի մոտ, նման բաներ չկան, թե նման խոսակցություններ շարունակվեն, ես կհրաժարվեմ նրա պաշտպանությունից», — սպառնաց փաստաբանը: Հարցին, թե ով է իրեն նշանակել, քննիչ Ոսկանյա՞նը: Նա պատասխանեց. «Նախաքննություն տանող անձնակազմը, ես կաշխատեմ նախաքննության ընթացքում ու դուրս կգամ այս գործից»:
Կ-ի մայրը վստահեցնում է, որ իրեն Իշխանյանն այլ խոստումներ է տվել. «Նա ինձ ասում է՝ երեխան պայմանականով դուրս կգա, իր համար կծառայի: Այս գործը շուտափույթ կանենք»: Կ-ն երբեմն կարողանում է հեռախոսով խոսել, բայց զանգելուց հոնգուր, հոնգուր լաց է լինում ու անընդհատ հարցնում է՝ երբ ես գալու, «ասում է՝ մամա, ես վախենում եմ, էլ բան չի ասում», — պատմում է նրա մայրը:
Ավելի վաղ նա հայտնել էր դեպքի մասին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին: Վերջինս սակայն ոչինչ չէր ձեռնարկել զինվորի փրկության համար: Վաղը պատրաստվում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով գոնե իր տղային տեղափոխել կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վստահեցնում է՝ որդուն շտապ բժիշկների և հոգեբանների օգնություն է պետք:
Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են Կ-ի նախնական ցուցմունքները
Ժամկետային զինծառայող Կ-ի վերաբերյալ երկու անգամ է դատաբժշկական փորձաքննություն արվել և երկու եզրակացություն կա: Քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ծանոթանալով դրանց, նկատել է, որ առաջին՝ թիվ 87 փորձաքննությամբ հաստատվում են Կ-ի ցուցմունքները իրեն սեռական բնույթի գործողությունների ենթարկելու վերաբերյալ: Նրա ուղիղ աղիքի շրջանում հայտնաբերվել են բութ առարկայի ներգործության հետևանքով հասցված վնասվածքներ:
«Այդ եզրակացության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փորձաքննությունից 7-ից 10 օր առաջ, ինչը համընկնում է տղայի նախնական ցուցմունքներում նշված ժամկետի հետ: Սակայն, հավանաբար, բռնաբարողին պատասխանատվությունից ազատելու միտումով, նշանակվել է երկրորդ փորձաքննությունը, որի եզրակացությամբ այլ ժամկետ է նշվում՝ մինչև մեկու կես ամիս: Այսինքն, ստացված վնասվածքների ժամկետը հարմարեցվում է քննիչների կորզած կեղծ ցուցմունքներին: Երիտասարդին պահում են որպես պատանդ, նա կարճ ժամանակ առաջ մորը կարողանում է գրություն ուղարկել՝ եթե իր հետ բան պատահի, ուրեմն՝ դա արել է Գ-ն:
Սրանից կռահվում է, որ Գ-ն մուտք ունի ՌՈ բաժին, որտեղ շարունակում է տղային ճնշել, շանտաժի ենթարկել, քանի որ, եթե մի օր նա դուրս գա ՌՈ-ից ամեն ինչ պատմելու է՝ ոչ միայն պնդելու է իր ցուցմունքը, այլև տալու է այն մարդկանց անունները, որոնք ստիպել են իր դեմ կեղծ ցուցմունք տալ», — ասում է փորձագետը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.