Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցեցին աշխարհին, որ միասնականությունն ու համախմբվածությունը կարող են ցանկացած հարցի խաղաղ լուծում տալ: Բոլոր քաղաքական գործիչները և երկրների առաջնորդները պետք է յուրացնեն այս պատմական փորձը: Որքան կյանքեր կփրկվեին, որքան քաղաքներ և հուշարձաններ կլինեին մինչ մեր օրերը: Դա հեշտ չէ, բայց հնարավոր է, և Հայաստանը դա արեց: Հասարակ աշխատավորը կապրեր մարդավայել, կապրեր արժանապատիվ կյանքով և մարդիկ աստիճանաբար կբարելավեին իրենց կյանքի պայմանները, եթե…
Ինչևէ, չեմ ուզում մանրանալ: Այսօր ինձ անհանգստացրեց մեկ այլ բան: Բոլոր նրանք, ովքեր այս պահին հետևում են հայ ազգի միասնականությանն ու համախմբվածությանը, ովքեր հիմա տեսնում են հայ ազգի ուրախությունն ու ցնծությունը, հավանաբար մտածում են իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքի մասին, անկախ ազգությունից և բնակության վայրից: Ես նույնպես մտածեցի և շատ բան հիշեցի: Ես ինձ միշտ համարել եմ համացանցից հեռու անձնավորություն՝ առավել բարձր դասելով բնական մարդկային շփումն այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար թանկ են ու կարևոր: Իմ պատանեկության և երիտասարդության հիշողությունները (հիմա ես ավելի հասուն երիտասարդության տարիքում եմ )) ինձ հանգեցրին մի մտքի, որն ինձ ստիպեց գրել այս նամակը: Մոտավորապես 40 տարի առաջ լինելով 17 տարեկան աղջնակ, գալով մեր ընդհանուր հայրենիքի մայրաքաղաք Մոսկվա, ես ուզում էի ինչ-որ նոր բան սովորել և գտնել այն շրջապատը, որն ինձ մոտ կլիներ, որը կհասկանար ինձ, կհետաքրքրեր, և կփոխարիներ այն մարդկանց, որոնց հեռվում էի թողել: Հայ երիտասարդության հանդիպումների և շփվելու վայրը հայկական գերեզմանի տարածքում գտնվող փոքրիկ վանք-եկեղեցին էր, որտեղ ի դեպ միայն հավատացյալները չէ, որ այցելում էին: Դա հանդիպումների, շփման, ծանոթությունների և հայ ազգի սգո օրերին նվիրված հիշատակի արարողությունների մի յուրահատուկ վայր էր:
Վանքը մեր երկրորդ տունն էր. Այնտեղ մենք կարող էին լսել հրաշալի երգեցողություն, փոքր-ինչ նստել և «գաղտնի» շփվել: Ավելի ուշ Սրբազան Տիրանը, որն այն ժամանակ հայկական եկեղեցիների Արքեպիսկոպոսն էր Ռուսաստանի տարածքում, հավաքեց տարբեր տարիքային խմբի հայ երիտասարդների և Սելեզնյովկայի իր նստավայրում սկսեց հայոց լեզվի ուսուցման իր նվիրական գործը: Այդ հին տանը հանդիպում էին տարբեր ազգության երիտասարդներ, այդ թվում նաև խառն ամուսնություններից ծնված: Եվ մենք միայն լեզուն չէր, որ սովորում էինք, նա մեզ պատմում էր ազգի ավանդույթների, պատմության, մշակույթի և շատ ու շատ այլ բաների մասին: Մեր Տիրանը, կատարելապես տիրապետելով մի քանի լեզվի, իր գեղեցիկ ձայնով երգում էր մեզ համար ոչ միայն եկեղեցական երգեր, այլ նաև դասական ստեղծագործություններ տարբեր լեզուներով:
Իհարկե մեր հանդիպումներում առկա էր նաև խոհարարությունը: Մեր հոգևոր առաջնորդը հիանալի պատրաստում էր և միշտ դա անում էր մեզ՝ մոսկվացիներիս ամենահամեղ ու ամենատարբեր ուտեստներով կերակրելու շատ մեծ ցանկությամբ: Նա կարող էր ամբողջ գիշեր հարիսա և խաշ պատրաստել հայկական ավանդական բաղադրատոմսով:
Ես միակն էի, ով ապրում էր Մոսկվայում եղբոր հետ, առանց ծնողների: Մեր ծնողներն այն ժամանակ չէին մտածոել Բաքուն լքելու մասին, բայց շատ խելամիտ էին գտնվել թողնելով իրենց երեխաներին դուրս հանրապետության սահմաններից: Մենք պետք է ստանայինք լավ կրթություն և ինքնուրույնություն ձեռք բերեինք, որը մեզ կյանքում հետագայում շատ պետք եկավ: Մեր մկրտությունը ուղիղ և փոխաբերական իմաստներով տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Տիրանի ձեռքերով: Այնուհետև մեր երեխաները մկրտվեցին նույն կերպ: Ուրախության և տխրության պահերին մենք՝ հայկական եկեղեցու հետևորդներս գիտեինք, որ կգտնենք հովանավորություն և օգնություն եկեղեցում, ուստի հաճախ էինք այնտեղ լինում:
Սրբազան Տիրանը մի քանի անգամ կազմակերպեց հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Հանդիպումներն անցնում էին Մոսկվայում, այնուհետև մեզ ամռանը հրավիրում էին Բյուրական: Նշում եմ բոլորին, ովքեր կան նկարում՝ մեր պատվիրակության անդամներին՝ Թագուհի Գլավացկայա, Մարինե Մատյուշեվա- Չիբիչյան, Իգոր Դեմուրով, Կարինա Մարտիրոսովա – Պետրոսյան, Զառա Գազիյանց և ես, մեր ուսուցչի ոտքերի մոտ: Խնդրում եմ նրանց, ովքեր իրենց կտեսնեն նկարում, թող նշեն: Ցավոք, բոլոր անունները չեն մնացել հիշողությանս մեջ: Գեորգի Պետրով, Կարինա Պապովա, Ռուբեն Շատաղցյան, Արմեն Չիբիչյան, Կարինա Դեմուրովա, Ռուբեն Մելիք- Շահնազարով, Մաշա և Հարություն Ամիրխանյաններ….
Հիմա կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենավառ հիշողությունները եղել են առաջին անգամ Հայաստան այցելության ժամանակ: Կարծեմ դա 1980 թվականն էր, և մեզ՝ «մոսկվացիներիս» համար դա հնարավոր դարձավ Սրբազան Տիրանի շնորհիվ: Հայաստան այցը, այցելությունները բոլորին հայտնի տեսարժան վայրեր և նույնիսկ մասունքներ տեսնելու հնարավորությունը, որոնք այն ժամանակ հասանելի էին միայն որոշակի մարդկանց, հետք թողեցին ողջ կյանքումս: Կյանքի այդ ժամանակահատվածը գիրք գրելու է արժանի, իսկ սցենարիստի համար կարող է լինել հետաքրքիր սյուժե այն մասին, թե ինչպես կարեղ է ՄԱՐԴԸ օգուտ բերել հավատացյալներին և այլ մարդկանց, որոնք հեռու են հավատքից, բայց շատ ունեն անշահախնդիր աջակցության և օգնության կարիք: Հավատացեք, նման մարդիկ կան մեր կյանքում, և այդ մասին պետք է հայտնել նրանց և մեր շրջապատին, ճանաչել նրանց արժեքներն ու ձեռքբերումները կյանքում:
2000-ականների սկզբին տեղի ունեցավ մի մեծ անարդարություն: Եվ որ ամենասարսափելին է, դա տեղի ունեցավ եկեղեցում: Քրեական տարրերը, ОМОН-ի աշխատակիցները կամ հագուստով քողարկված այլ մարդիկ Հայոց եկեղեցու սպասավորներին, այդ թվում նաև կանանց պառկեցրին հատակին: Նրանց թվում էր նաև լեգենդար տիկին Նինա Բաբայանը: Այդ հասարակ կինը ամբողջ կյանքում վաճառել էր մոմեր և հետևել գերեզմանի շիրիմներին: Շատ վաղուց, նրան որդեգրել էր մի անզավակ հայ հավատացյալ կին, դաստիարակել և մեծացրել որպես պարկեշտ մարդ: Բառերով անհնար է նկարագրել, թե ինչպիսի սթրես ապրեցին այն ժամանակ եկեղեցում գտնվող մարդիկ և նրա սպասավորները: Իսկ ներկայիս «կաթողիկոսն» արեց ամեն բան, որպեսզի մեր Եպիսկոպոս Սրբազան Տիրանն իր ծառայության վայրը թողներ Աստծուն և մեզ՝ փոքրիկ եկեղեցու ծխականներիս: Նրան անարդարացիորեն մեղադրեցին այն բանի համար, ինչը նա չէր արել: Տիրանը գնաց առանց դիմադրության, առանց պայքարի, ագրեսիայի և հակառակ գործողություններ քարոզելու: Իսկ շատ ծխականներ, այդ թվում նաև ես, դադարեցինք այցելել մեր այդքան սիրելի մատուռը: Շշուկներ են պտտվում, որ մոտ երեք հազար հետևորդներ այցելում են Կաթոլիկ տաճարի հայկական մասնաճյուղ, որ մոտ հինգ հազար հայ Բողոքական եկեղեցի է հաճախում, իսկ ոմանք՝ մասնավորապես Մոսկվայում ապրող հայերը Ուղղափառություն են ընդունում: Գիտեմ, որ շատերն ընտրում են հավատք և եկեղեցի անձով ՝ նույն ինքն է հոգևորականով պայմանավորված, քանի որ նա առաջացնում է համակրանք և վստահություն:
Այդպես էր եղել նաև ինձ հետ, ցավոք, այցելելով ինձ հարազատ մարդկանց շիրիմներին, եկեղեցին ես վաղուց արդեն շրջանցում եմ: Սրբազան Տիրանը հաճախ հրավերներ է ունենում այլ երկրների եկեղեցիներից, որտեղ նա իրականացնում է իր ծառայությունը, շփվում է հավատացյալների հետ, կատարում է իր սուրբ պարտականությունն Աստծո և մարդկանց առաջ, որոնք աջակցության կարիք ունեն: Շատ բաներ են արթնանում հիշողությանս մեջ հիմա, և արցունքները գլորվում են աչքերիցս:
Ցավն ու ափսոսանքը, որ մենք գիտակից և հասուն մարդիկ լինելով չմիավորվեցինք և չարեցինք հնարավորն ու անհնարինը ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՏԻՐԱՆԻ համար: Ես իսկապես հիմա ամոթանք եմ զգում 2000-ականներին կազմակերպվածության, միասնականության, համախմբածության և նախաձեռնողականության բացակայությունից մեր շրջանում: Մենք բոլորս անհանգստանում էինք, հույս փայփայում և հավատում, որ արդարությունը կվերականգնվի, որ այն կհաղթի, բայց արդյունքում փոխարինեցինք հազարավոր մարդկանց համակրանքն ու վստահությունը վայելող մարդուն, ով մեր ոգու և էության առաջնորդն էր: Հիմա ես ուզում եմ ճանաչել իմ մեղքը հանրայինորեն և ուղղել այս ճակատագրական անարդարությունը: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, խնդրում եմ, հնարավորինս կիսվեք այս գրառումով:
Մեր հայկական խմբի անդամները հիմա ապրում են աշխարհի տարբեր երկրներում, բայց համացանցը մեզ տալիս է միավորվելու հնարավորություն, որպեսզի մենք հիշենք այն ամենալավն ու բարին, որը մեզ անշահախնդրորեն նվիրել էր ԱՅԴ ՄԱՐԴԸ: ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՔԱՎԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ ԲՈԼՈՐԻ ԱՌԱՋ և ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՆ ՈՒ ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐՋ ԴՐՎԻ ՆՐԱՆ ԻՆՉ ԿԱՐ: ԵՍ ՍՐԲԱԶԱՆ ՏԻՐԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԵԿԵՂԵՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ և ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ ԵՄ: ՈՎՔԵՐ ԻՆՁ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ՝ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ:
Առաջարկում եմ բոլորին, ովքեր կցականան նշել իրենց մեկնաբանություններում, ավելացնեն այն երկրի դրոշը, որտեղ այժմ բնակվում են:
Մանանա Արությունովա
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.