Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է անում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտելով Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Դեսպան Վարդան Տողանյանը նշել է. «Չնայած դրան, ռուս հասակարության որոշ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ ինչ կողմերի աջակցությամբ, որոշել են գռեհիկ կերպով աղավաղել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունն ու ներկայացնել դրանք իրենց համար «լիովին շահավետ» կերպով՝ այսպիսով սեպ խրելով Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների միջև։
Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը, որոնք սխալմամբ իրենց հայ-ռուսական հարաբերությունների փորձագետ են համարում, իրենց խոսքում ոչ միայն հատել են թույլատրելիի սահմանը, այլև հանդգնել են ցինիկ ու վիրավորական արտահայտություններով խոսել մի ամբողջ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Մենք այդ խոսքերը գնահատում ենք որպես հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու ու հայ-ռուսական բարեկամության ու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները վնասելու փորձ։
Անկասկած, կարելի է բոլոր այդ արտահայտություններին նույնքան անտաշ պատասխան տալ՝ էլ ավելի վիրավորական արտահայտություններ օգտագործելով, բայց, բարեբախտաբար, մենք «լեոնտևներ» ու «յուրևներ» չենք, որոնք դեռ պատասխան են տալու հայ ժողովրդի հասցեին ասված ամեն բառի համար։ Համոզված ենք, որ մեր ռուս գործընկերներն ու ՌԴ համապատասխան մարմինները, ուր արդեն դիմել ենք, այդ արտահայտություններին լիարժեք ու օբյեկտիվ գնահատական կտան», — նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած այն արտահայտությունների կապակցությամբ, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Նշենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հեռարձակվող «ԳլավՏեմա» հաղորդումը` Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանի ու հայերի մասին ցինիկ արտահայտությունների պատճառով: Անմասն չեն մնացել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև Ռուսաստանի հայերի միությունն (ՌՀՄ) ու ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ու մայիսի 3-ին «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևն ու հաղորդավար Միխայիլ Յուրևը չափազանց տգեղ կերպով անդրադարձել էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։ Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է հնչած վիրավորանքներին ու դիմել ՌԴ Գլխավոր դատախազություն, մասնավորապես այն պատճառով, որ գնահատականները վերաբերում էին ոչ միայն բողոքի շարժմանը, այլ ընդհանրապես Հայաստանին ու հայերին։
https://www.youtube.com/watch?v=De5MMBiIF7w
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.