Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Facebook-ի իր էջում բաց նամակ է հղել «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Վարչապետի թեկնածու Նիկոլին Փաշինյանին.
Պատասխանեք շիտակ, առանց ավելորդ մեկնաբանությունների, տալով միմիայն հստակ պատասխաններ: Իհարկե, տեղյակ եմ, որ ստորև ներկայացվող հարցերի մի մասին արդեն իսկ պատասխանել եք, բայց դրանց պատասխանել եք իբրև ընդդիմություն, իբրև «Քայլ արա՝ մերժիր Սերժին»-ի նախաձեռնող, հետագայում շարժման առաջնորդ (ընդ որում, տարբեր ժամանակներում և տարբեր կարգավիճակներում տվել եք տարբեր պատասխաններ), մինչդեռ հիմա այս բոլոր հարցերի պատասխանը Ձեզանից ակնկալում եմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու:
Արցախի հարցում Ձեր դիրքորոշումը.
1. Արդյոք ճանաչելո՞ւ եք Արցախի անկախությունը, թե ոչ:
2. Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման դիմաց պատրա՞ստ եք ձեր համաձայնությունը տալ ազատագրված (Արցախի Սահմանադրությամբ Արցախի վարչատարածքային մաս հանդիսացող) տարածքների կամ դրանց մի մասի հանձնմանը Ադրբեջանին:
3. Արցախի հարցում գնալո՞ւ եք փոխզիջումների, թե ոչ:
4. Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ չեք անցնի (բացի նրանից, որ Արցախը Ադրբեջանի կազմում չեք տեսնում, ինչը դարձել է հարցից խուսափելու շաբլոն պատասխան):
5. Աղդամը մեր հայրենի՞քն է, թե ոչ:
Արտաքին քաղաքական հարաբերություններ.
1. Դուք, որպես ընդդիմություն, Ազգային ժողովի օրակարգ էիք բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, այդ հարցը մնո՞ւմ է Ձեր օրակարգում, թե ոչ:
2. Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մտադի՞ր եք բարձրացնել ռուսական ռազմական բազան Հայաստանից դուրս բերելու խնդիրը, թե ոչ:
3. Եվրամիություն մտնելու ջանքեր գործադրելո՞ւ եք, թե ոչ:
4. ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով ի՞նչ դիրքորոշում ունեք:
5. Մեր անմիջական հարևան պետությունների հետ հարաբերություններում ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման ու սահմանների բացման հարցում:
6. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Արևմուտքի քաղաքականության նկատմամբ:
Ներքաղաքական խնդիրներ.
1. Ե՞րբ եք նախատեսում նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ (հատկապես Ընտրական օրենսգրքի) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
2. Վարչապետ ընտրվելու պարագայում ե՞րբ եք առանց նախապայմանների գործադրելու օրենսդրությամբ Ձեզ ընձենված հնարավորությունները՝ ազատ արձակելու Սասնա Ծռերին, Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին և այլոց:
3. Վերջին շրջանում դուք և Ձեր կողմնակիցները հաճախ հայտարարել եք, որ Հայաստանի հանրապետական կուսացությանը (ՀՀԿ) հեռացնելու եք քաղաքական ասպարեզից: Վարչապետ ընտրվելու պարագայում ինչպե՞ս եք դա անելու և ո՞րն է լինելու ՀՀԿ ճակատագիրը:
4. Եթե վաղը, Ձեր վարչապետության շրջանում, մի քանի տասնյակ մարդ առանց բռնություն գործադրելու, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն հայտնելով, փակի ճանապարհներ Երևան քաղաքում կամ ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհներ, ինչպե՞ս եք վարվելու նրանց հետ:
Սոցիալական, առողջապահական, բնապահպանական, տնտեսական, կրթական խնդիրներ.
1. Բարցրացնելո՞ւ եք, արդյոք, աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, ե՞րբ և քանի՞ տոկոսով:
2. Ըստ Ձեզ, որքա՞ն է կազմելու կենսապահովման նվազագույն զամբյուղը, և մտադի՞ր եք թոշակների նվազագույն մակարդակը հասցնել գոնե կենսապահովման զամբյուղի մակարդակին:
3. Արդյոք անելո՞ւ եք գործնական քայլեր՝ առողջապահությունը և կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնելու համար (սկզբնական շրջանում՝ բնակչության հատկապես աղքատ խավի համար):
4. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ապօրինի կամ շուկայական արժեքից աննախադեպ ցածր գներով սեփականաշնորհված արդյունաբերական, առողջապահական, կրթական, մշակութային և այլ օբյեկտների սեփականաշնորհման գործարքները չեղարկելու կամ դրանց շուկայական արժեքի հաշվարկով փոխհատուցում ստանալու ուղղությամբ:
5. Մտադի՞ր եք ազգայնացնել այն բոլոր սեփականաշնորհված ձեռնարկությունները, որոնք դրանց սեփականատերերի կողմից առավել քան 10 տարի պարապուրդի են մատնված՝ սեփականատերերին այդ ձեռնարկություններն աշխատեցնելու համար նախապես ողջամիտ ժամկետ տրամադրելով:
6. Մտադի՞ր եք ազգայնացնել սեփականաշնորհված ռազմավարական նշանակության օբյեկտները:
7. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգավոր ծրագրի իրագործումը:
8. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ արգելելու Հայաստան գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի, սննդում օգտագործվող բաղադրիչների, գյուղմթերքի և սերմացուի ներկրումը:
9. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ արգելելու Հայաստանում դեռահաս աղջնակներին մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով զանգվածային պատվաստման պետական ծրագրի իրագործումը:
Բարոյաարժեքային համակարգ և աղանդներ.
1. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ ԵԼՔ դաշինքը, որի անդամներից մեկը նաև ձեր ղեկավարած «Քաղացիական պայմանագիր կուսակցությունն» է, պատասխանելով հասարակական կազմակերպություններից մեկի հարցաշարի 20-րդ հարցին (Հայաստանում սեռական փոքրամասնություններին արդյոք պետք է տրվեն նույն իրավունքները, ինչ որ սովորական մարդկանց), պատասխանել է՝ «Այո»: Դա նշանակում է սեռական փոքրամասնություններին տալ նաև երեխա որդեգրելու, միմյանց հետ ամուսնանալու, այլասերվածների շքերթներ կազմակերպելու, այլասերվածության քարոզչությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Դուք այժմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու դարձյալ մնո՞ւմ եք նույն տեսակետին:
2. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանում գործող քայքայիչ և ամբողջատիրական աղանդավորական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու և նրանց գործունեությունը վերահսկելու ուղղությամբ:
Հարգելի պրն. Փաշինյան, վերը շարադրվածները հարյուրավոր հարցերից ընդամենը մի քանիսն են, որոնց մի մասի առնչությամբ տարբեր ժամանակներում Դուք տեսակետներ հայտնել եք, ես դրանք գիտեմ, բայց այժմ հետաքրքիր է, որպես ՀՀ վարչապետի թեկնածու, արդյոք փոխվե՞լ են Ձեր տեսակետները:
Հարգանքով՝ Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
30 ապրիլի, 2018 թ.
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.