Հայաստանում ընթացող հեղափոխության մասին գրում են արդեն ոչ միայն Եվրոպական եւ Ամերիկյան պարբերականները, այլ նաեւ Օվկիանիայի լրատվամիջոցները: Բացի ավստրալական եւ նորզելանդական մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվական բնույթի հաղորդագրությունների, օվկիանական մամուլում հնչում են նաեւ գնահատականներ հայկական իրադարձությունների մասին: Ավստրալական SBS NEWS-ը գրում է Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի մասին՝ նշելով, որ վարչապետի հրաժարականից հետո քաղաքական վերնախավը հրաժարվում է զիջել իշխանությունը: SBS NEWS-ը անդրադառնում է նաեւ հայկական բողոքի անսովոր արտահայտմանը: Ավստրալական կայքը, ներկայացնելով քաղաքական ճգնաժամի պատճառները, գրում է, որ բողոքը յուրահատուկ կերպով է արտահայտվում: Բաց ձեռքերի պայքարը եւ համընդհանուր տոնական տրամադրությունը ցույց են տալիս բողոքի ակցիաների խաղաղ բնույթը:
SBS NEWS-ը անդրադառնում է նաեւ համաշխարհային կենտրոնների, մասնավորապես՝ Ռուսաստանի հայկական բողոքի ալիքի վրա ազդելու հավանականությանը: Հիմնվելով ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարությունների վրա, SBS NEWS-ը գալիս է եզրակացության, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի խառնվի հայկական հեղափոխությանը:
Ամերիկյան, եվրոպական եւ ռուսական փորձագետներն ու մամուլը եւս շարունակում են ձեռքը պահել հայաստանյան իրադարձությունների զարկերակին:
Գերմանական Deutche Welle-ն գրել է Սերժ Սարգսյանի 2008 թ. սկսած աստիճանաբար նվազող հեղինակության մասին: Ռուսաստանի համեմատաբար հանգիստ վերաբերմունքը Սարգսյանի հրաժարականին բացատրվում է նրանով, որ արտաքին հետքեր այս շարժման մեջ չկան: Ռուսաստանցի լրագրող Կոնստանտին Էգերտի կարծիքով՝ Կրեմլը թերագնահատել էր հայ ժողովրդի հիասթափությունը Սարգսյանից: Բացի դրանից, Էգերտի կարծիքով, երկարաժամկետ պլաններ ունեցող քաղաքական առաջնորդների խաղաղ անկումը անհանգստացնում է Մոսկվային:
Հայկական բողոքի ալիքի համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին անդրադարձել է նաեւ Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վաալը: BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի աշխարհաքաղաքական հիմքը չի փոխվի:
«Բողոքը Ռուսաստանի կողմից ապահովվող անվտանգության դեմ չէր, թեեւ այն, իհարկե, ռուսական մենաշնորհների դեմ էր»,- ասել է դե Վաալը:
Ամերիկայի ձայնի ռուսաստանյան ծառայության հետ զրույցում նման կարծիք է հայտնել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:
«Հայաստանը գտնվում է Պուտինի ուժեղ ազդեցության ներքո, եւ պարզ է, որ խոշոր ձեռնարկությունների մեծ մասը, այսպես թե այնպես կառավարվում է ռուսաստանցի օլիգարխների կողմից»,- ասել է Կասպարովը՝ հավելելով, որ դա կայացել է շատ երկար ժամանակի ընթացքում:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ժողովրդի կամքը երկրում փոփոխություններ կատարելու միակ առանցքային գործոնն է:
Կասպարովը փորձում է նաեւ աննկատ կերպով ակնարկել, որ հայաստանյան իրադարձությունների սցենարը կարող է կրկնվել Ռուսաստանում:
«Պատմությունը դեռ ավարտված չէ, սակայն կա մեկ կարեւոր դաս, որը մենք պետք է քաղենք. երբ մարդկանց շարունակաբար խաբում են՝ նրանք հոգնում են դրանից: Երբ մարդիկ սկսում են պայքարել ընտրելու սեփական իրավունքի եւ ազատության համար՝ իշխանությունն ընկրկում է»,- ասել է Կասպարովը, ապա հավելել,- «Դասը կայանում է նրանում, որ սա ազգի միասնության ցուցադրում է»:
Այդուհանդերձ, Կասպարովը կրկնում է մի արտահայտություն, որը շատ է հանդիպում օտարերկրյա մամուլում եւ որոշակի վտանգներ է պարունակում հետագայում համաժողովրդական միասնականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից:
«Կա ղարաբաղյան կլան, երեւանյան «կուսակցություն», այսինքն՝ շատ ու շատ կոնկրետ գործոններ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ»,- նշել է Կասպարովը:
Շարունակելով Ռուսաստանի հետ զուգահեռներ անցկացնել՝ Կասպարովը նշել է, որ «անցյալ վերադառնալու փորձերը» դատապարտված են հեղափոխության: Հայաստանը օրինակն է այն բանի, որ փոփոխություններն անխուսափելի են: Ողջ հարցը, ըստ գրոսմայստերի, նրանում է՝ որքանով խաղաղ ու ոչ բռնի կլինեն այդ փոփոխությունները:
«Հայաստանը խուսափեց ուժային լուծումներից եւ արյունահեղությունից մեծապես իր ազգային առանձնահատկությունների շնորհիվ: Որքանով է դա հնարավոր Ռուսաստանում՝ բարդ է ասել»,- նշել է Կասպարովը, հավելելով, որ անցնցում փոփոխությունների հնարավորությունը Ռուսաստանը կորցրել է 2011 եւ 2012 թվականներին:
Ինչեւէ, անկախ Հայաստանում դեպքերի զարգացումից Ռուսաստանի քաղաքական վերնախավը կանգնած է լուրջ մարտահրավերի առջեւ: Բանն այն է, որ մայիսի 5-ին ողջ Ռուսաստանով նախատեսվում են հակակառավարական բողոքի ակցիաներ, իսկ հայկական արդեն իսկ հաջողված փորձը կարող է ոչ միայն ոգեշնչել ռուսաստանցի ընդդիմադիրներին, այլեւ որոշակի առումով գործողությունների ձեռնարկ հանդիսանալ նրանց համար: Կրեմլում դա նույնպես հասկանում են եւ, առնվազն մինչեւ մայիսի 5-ը, փորձելու են «Հայաստանի ներքին գործերին» չխառնվելով ճնշում գործադրել թավշյա հեղափոխության վրա:
Վլադիմիր Մարտիրոսյան
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 27-ի համարում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.