Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը որոշ մանրամասներ հրապարակեց Նուբարաշենի կալանավայրում տեղի ունեցած նախօրեի միջադեպից: Նրա խոսքով, այդ կալանավայրում պահվում են մոտ 30 ազգությամբ իրանցի բանտարկյալներ, որոնք զբոսանքի ժամանակ շատ անսպասելի բացել են խցերի դռները եւ կոտրատված հայերենով ասել են՝ մենք անարդար ենք այստեղ պահվում եւ ուզում ենք գնանք միանալ ցուցարարներին: Իրանցի կալանավորները բացել են նաեւ «Սասնա Ծռերի» խցերի դռները:
Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա Ծռերի» տղաները մի պահ դուրս են եկել բանտախցից, հետո մտել են ներս՝ մտածելով որ հնարավոր է նրանց դեմ սադրանք կարող է լինել. «Նրանք այնքան լուրջ մարդիկ են, որ չեն տրվել այդ ալիքին եւ հակառակն՝ իրենք են սաստել, ասել են գնացեք ներս մտեք, նման բան չպետք է անեք»: Տիկին Սիմոնյանի խոսքով իրանցիները զբոսանքի ժամանակ հսկիչին կարողացել են մի քանի հոգով մեկուսացնել եւ բանալիները խլել.
«Բայց ես գիտեմ, որ այդտեղից փախնել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի դուռ պետք է բացեն: Եվ չի բացառվում, որ այդ քայլը «Սասնա Ծռերին» վնասելու միտում ունի: Կամ մտածում էին, որ նրանք կտրվեն սադրանքի փախուստի կդիմեն եւ այդ պահին, որպես փախուստի դիմող անձանց, կոչնչացնեին կամ էլ փախուստի դիմելու համար նրանց կրկնակի դատական գործ կբացեին: Եթե որպես քաղբանտարկյալ արդարացվեն, ապա նրանց ազատությունից կզրկեն կարգ խախտելու, փախուստի փորձ անելու համար»: Սյուզան Սիմոնյանը կասկածներ ունի, որ այդ միջադեպը կապված է այս օրերին ընթացող գործընթացների հետ. «Ինչո՞ւ հենց համընկավ այս իրադարձություների հետ: Իհարկե, չեմ կարծում, որ այնտեղի ղեկավարությունն արած լինի: Շատ հավանական է այլ ձեւերով կազմակերպված լինի, այնտեղ գողական աշխարհն է շատ ուժեղ վերահսկում եւ այլն, ես չգիտեմ ումից ստացած կլինեն այդ հանձնարարությունը, բայց որ հանձնարարություն է, դրանում ոչ մի խոսք»:
Քրեակատարողական հիմնարկների պատասխանատուների պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.