Ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող քաղաքացիները չեն կարող ո՜չ բանակում ծառայել, ո՜չ էլ՝ ռազմաուսումնական հաստատություններում ուսանել: Այն քաղաքացիներն էլ, որոնք զորակոչային տարիքի են, սակայն ունեն թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով, զինվորական ծառայության համար ժամանակավորապես են ոչ պիտանի:
Իսկ նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը, ոչ պիտանի է զինվորական ծառայության համար: Պաշտպանության նախարարությունը մշակել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին չի կարող ծառայել բանակում կամ սովորել ռազմական ուսումնական հաստատություններում: Նախագիծն այսօրվանից դրված է հանրային քննարկման: Համաձայն վերոնշյալ ցանկի, սահմանափակումով պիտանի է զինծառայության այն քաղաքացին, որն ունի թեթեւ աստիճանի, այլ մտավոր հետամնացություն` առանց վարքային խանգարումների, սոցմանկավարժական բարձիթող վիճակներ:
Զինվորական ծառայության համար պիտանի չեն նաեւ խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ ունեցող անձինք: Էպիլեպսիա ունեցող քաղաքացին նույնպես չի կարող ծառայել բանակում: Նույն հիվանդությամբ, սակայն հազվադեպ նոպաներով, նոպայից դուրս, առանց հոգեկան խանգարումների զորակոչիկը ժամանակավորապես է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը ոչ պիտանի է զինծառայության համար: Զինված ուժերում չեն կարող ծառայել նաեւ գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններով, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով քաղաքացիները: Առանց ֆունկցիաների խանգարման կամ դրանց աննշան արտահայտված խանգարումով քաղաքացիները սահմանափակումով են պիտանի զինվորական ծառայության համար:
Չեն կարող ծառայել նաեւ գանգուղեղի եւ ողնուղեղի վնասվածքների հետեւանքով ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումներով անձինք: Այն զորակոչիկը, որն ունի ֆիզիկական թերզարգացում, պետք է բուժում անցնի, սակայն արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինծառայողը պիտանի չէ ծառայության համար: Արյան համակարգի հիվանդություններից, ինչպիսին է՝ արագ եւ դանդաղ զարգացող, պերիֆերիկ արյան կազմի զգալի փոփոխություններով եւ պարբերական սրացումներով, արյունաստեղծման ֆունկցիայի դանդաղ զարգացող, չափավոր արտահայտված խանգարումներով եւ հազվադեպ սրացումներով վիճակը, նույնպես ցուցում է բանակից ազատվելու համար: Ոչ պիտանի են զինծառայության համար նաեւ տուբերկուլյոզով հիվանդները, սակայն նրանք, որոնց մոտ ակտիվ վիճակ է եւ արտազատում են միկրոբակտերիա:
Բրոնխիալ ասթմայի ծանր ձեւեր, հաճախակի նոպաներ ունեցող զորակոչիկները եւս չեն կարող ծառայել բանակում, ուսանել ռազմաուսումնական հաստատություններում: Այս հիվանդության միջին աստիճանի ծանրության ձեւերը զորակոչիկին ժամանակավորապես են ազատում բանակից, իսկ արդեն զինծառայողը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Պարբերական հիվանդությամբ զինակոչիկները, որոնց մոտ նոպաները հաճախակի են եւ հիվանդության հետեւանքով ներքին օրգանների գործառույթը խանգարված է, պիտանի չեն բանակում ծառայության: Սակայն ըստ անամեզի՝ վարքային տեսակը՝ պիտանի է զինծառայության համար, սակայն՝ ոչ պիտանի ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.