Երեկ «Ավանգարդն» անդրադարձել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղմկահարույց հարցազրույցին, որում հովվապետը հայտարարել էր, թե դժոխք գոյություն չունի, իսկ չապաշխարող մեղավորների հոգիներն ուղղակի անմահությունից զրկվում և անէանում են: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ դրան Վատիկանում վատ նախանշան է հաջորդել:
Համաշխարհային ԶԼՄ-ներն իսկույն աշխարհով մեկ տարփողել են թե՛ Ֆրանցիսկոսի պնդումը, թե՛ նախանշանի հայտնվելը: Չէ՞ որ նման պնդման հեղինակը ոչ թե ինչ-որ աղանդավոր է, այլ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, և նրա խոսքերից հետո հավատացյալների միլիարդանոց համայնքն ու բազմաթիվ քահանաներն ուղղակի սարսափի են մատնվել:
Պապի բարձրագոչ հայտարարությունից բառացիորեն ժամեր անց, ինչպես պնդում են լրագրողները, Սուրբ Պետրոսի բազիլիկ եկեղեցու գմբեթից հանկարծ սվաղ է թափվել: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել կաթոլիկական Զատկին նախորդող՝ Չարչարանաց ավագ շաբաթվա ընթացքում, երբ տաճարը լի է եղել հավատացյալներով և ակնկալվում է, որ այս օրերին նրանց հոսքը Վատիկանում 5 միլիոնի կհասնի: Ընդ որում՝ սվաղը թափվել է հենց եկեղեցու գլխավոր մուտքի կողմից, և ստիպված են եղել այն արագ փակել:
Ասում են՝ աշխարհում պատահական ոչինչ չի լինում: Իսկ երբ խոսքը Ֆրանցիսկոս պապին է վերաբերում, ապա նման անհաճո նախանշանը Վատիկանին ոչ մի լավ բան չի խոստանում: Հետաքրքիր է, եթե Պապի այդ հայտարարությունը չլիներ, սվաղը չէ՞ր թափվելու…
Համենայնդեպս՝ դա որպես նախանշան ընկալվել, և լրագրողները հիշել են երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքը, երբ Ֆրանցիսկոս պապը ճերմակ աղավնիներ է երկինք արձակել և Ուկրաինային մաղթել խաղաղություն ու բարգավաճում: Երկնքում ուղղակի հրաշքով ագռավ ու ճայ են հայտնվել և հարձակվել աղավնիների վրա: Այն հանգամանքը, որ այսօր Ուկրաինայում ո՛չ խաղաղություն կա, ո՛չ էլ բարգավաճում, կարծես թե հուշում է, որ աղավնիների հետ կապված միջադեպը պապական մաղթանքի համար վատ նախանշան էր:
Ո՞վ կարող է հաստատապես պնդել, թե եկեղեցու առաստաղի ծեփը պոկվել է այն պատճառով, որ Հռոմի պապն անդրշիրմյան կյանքի մասին այդքան ազատ է արտահայտվել: Մենաբանները, սակայն, մատնանշում են, որ դա տեղի է ունեցել պապի աղմկահարույց խոսքերից անմիջապես հետո և հենց Չարչարանաց ավագ շաբաթվա օրերին, ուրեմն պետք է վատ նշան համարել և նախազգուշացում, որ անախորժությունների, իսկ գուցե և իսկական փորձությունների Վատիկանում պետք է սպասել արդեն մոտ ապագայում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.