ՀՀ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ այսօր մարտի 29-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի ներկայացուցիչ, Իսահակյան համայնքի նախկին ղեկավար Ա. Ա.-ն և Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի ներկայացուցիչ, Մեղրաշատ համայնքի նախկին ղեկավար Վ. Ս.-ն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«Երեկ տեղեկացվել էր, որ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվող՝ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ էին ստացվել Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Դրանք ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում այդ դեպքերի առթիվ երեկ հարուցվել են երկու քրեական գործեր:
ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով ևս երկու քրեական գործ՝ Շիրակի մարզի Վարդաքար և Լուսաղբյուր նախկին համայնքերի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ, մարզի դատախազությունում հարուցվել է այսօր՝ մարտի 29-ին:
ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի և Արթիկի բաժիներում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համապատասխանաբար Լուսաղբյուր և Վարդաքար համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, տարբեր ժամանակահատվածներում համայնքների մի քանի բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն սերմացուն վերջիններին չեն հատկացրել, այլ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են:
Հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարները կազմել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառելով նաև առհասարակ սերմացու ցորեն չստացած բնակիչների տվյալները, հանձնել են Շիրակի մարզպետարանին:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց համայնքների մի քանի բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են՝ առանց համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառելու համապատասխան կեղծ բաշխացուցակները տրամադրելով մարզպետարանին:
Արդյունքում, կառավարության համապատասխան որոշումներով, հետագայում երկու համայնքների բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից»,- հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Դեպքերի առթիվ մարտի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 առանձին քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.