Հայաստանում խաղալիքների շուկայում վերահսկողական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ` կապված սերտիֆիկատների, հայերեն լեզվի մակնշման բացակայության կամ թերի մակնշման հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
Նրա խոսքով` հինգ տարի առաջ է այս շուկայում հայտնաբերվել վտանգավոր խաղալիքների խմբաքանակ, որը սահմանված կարգով ոչնչացվել է:
«Մի քանի դեպք, երբ մենք հայտնաբերել էինք վտանգավոր ապրանքներ, եղել է մոտ 5 տարի առաջ: 2012 կամ 2013 թվականն էր, մեր կողմից հայտնաբերվել են խաղալիքներ, փորձանմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները եղել են բացասական, խաղալիքը երեխաների համար անցանկալի է եղել: Ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, փառք Աստծո շուտ էինք հայտնաբերել, վաճառված խմբաքանակ չունեինք: 2017-ին տեսչական մարմինը, բարեբախտաբար, վտանգավոր ապրանք չի հայտնաբերել: Եղել են բավականաչափ տնտեսվարողներ, որոնք վաճառում էին ապրանքն առանց սերտիֆիկատի ու առանց հայերեն մակնշման»,- ասաց Խալիկյանը:
Նրա խոսքով` իրենք մշտապես իրականացնում են իրազեկման միջոցառումներ, որոնց առանցքում հորդորն է սպառողներին, որպեսզի խաղալիք գնելիս վաճառողներից պահանջեն ուղեկցող փաստաթղթեր:
«Շատ հեշտ բան է, եթե սերտիֆիկատը բացակայում է, չեք գնում տվյալ ապրանքը և ձեր երեխային հեռու եք պահում ալերգիկ ֆոնից, հիվանդություններից»,- նշեց Լևոն Խալիկյանը:
2017-ին տեսչության կողմից իրականացվել է 197 ստուգում, միջինում տնտեսավարողների 81.7 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ: Խաղալիքների ոլորտում խախտումներ հայտնաբերվել են ստուգված տնտեսավարողներից 83 տոկոսի մոտ:
Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգի համաձայն` խաղալիքի վրա արտադրողի կողմից պետք է նշված լինի իր կողմից արտադրված խաղալիքի տեսակը, խմբաքանակը, սերիական կամ մոդելի համարը կամ այլ տարրեր, որոնք խաղալիքի նույնականացման հնարավորություն են տալիս: Այն դեպքում, երբ խաղալիքի չափը կամ բնույթը դա թույլ չի տալիս, ապա պահանջվող տեղեկատվությունը պետք է տրված լինի խաղալիքի փաթեթվածքի վրա կամ դրան ուղեկցող փաստաթղթերում:
Խաղալիքի վրա կամ, եթե դա հնարավոր չէ, դրա փաթեթվածքի կամ դրան ուղեկցող փաստաթղթի վրա պարտադիր պետք է նշված լինի արտադրողի անունը, գրանցված ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը և միայն մեկ հասցե, որով խաղալիքի հետ կապված հարցերով կարելի է արտադրողի հետ կապ հաստատել:
Խաղալիքը պետք է ուղեկցվի արտադրողի կողմից հայերենով գրված հրահանգներով և անվտանգության տեղեկատվությամբ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.