ՀՀ ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը Կառավա-րության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են և ամ-րագրված են նրա գործունեության ծրագրում: Ներդրումների համար շահավետ ոլորտ-ներ են տուրիզմը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, լեռ-նահանքային արդյունաբերությունը: Բայց ներդրումները Հայաստանում չեն ավելա-նում, այս ռեսուրսը շարունակում է մնալ չօգտագործված: Հայկական ներդրումային ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին «Երևակըե զրուցել է Վերաժ Աբրամյանի հետ, որի «Նոյան տապան քաղաքը Հայաստանումե ծրագիրը 2014-ին ներկայացվել է Նոբելյան մրցանակի՝ խաղաղության անվանակարգում։
-Հայաստանում ներդրումների բացակայությա՞ն, թե՞ այդ միջոցները ճիշտ ուղղելու խնդիր կա:
-ԱյոԲ, ֆինանսական ներդրումները մեր երկրում բացակայում են: Հակառակ դեպքում ինչու՞ ենք մեր նախագահին Արաբական Միացյալ Էմիրություններ ուղարկում և խնդրում հարուստ շեյխերին մեր երկրում ներդրումներ անել: Եթե Հայաստանն ուզում է մրցունակ դառնալ, հա-ջորդ 10 տարվա համար ամենաքիչը տարեկան մեկ միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ունե-նա: Ներդրումները լինում են երկու տեսակի: Մեկը վարկային ներդրումներն են, որոնք արվել են մոտ 4 միլիարդ դոլարի չափով: Թողնենք` այս վարկերի քանի տոկոսն է փոշիացել: Մյուսը պրիվատ ներդրումներն են` ներքին և արտասահմանյան ներդրողների կողմից: Ներքին ներդ-րողների քանակն ու կապիտալը շատ քիչ են: Բայց գոնե ստեղծվում են սահմանափակ թվով աշ-խատատեղեր: Հայաստանն ավելի շատ արտասահմանյան խոշոր ներդրումների կարիք ունի, և կարիքը շատ ունի: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր անում են նախագահը, Արտաքին գործերի նախարարությունը և Սփյուռքի նախարարությունը:
-Ո՞ր ուղղություններում կարիք կա միջոցներ ներդնելու:
Այստեղ պետք է բաժանենք պետական ու մասնավոր ոլորտները: Կառավարության ներդրում-ների ուղղությունը երբեք չի վերջանում. ինչքան երկիրն առաջադիմի, այնքան ներդրումների կարիք կառաջանա: Կարծում եք, թե Հյուսիս-հարավ մայրուղի կառուցելով՝ գործը վերջանու՞մ է: Պետք է կառուցվեն զուգահեռ նոր մայրուղիներ մեծ քաղաքները իրար միացնելու համար: Ինչքան շատ կառուցվի, մենք այնքան շատ կպահանջենք: Արդյունաբերության աճը իր հետ բե-րում է էլ ավելի շատ պահանջներ կառավարությունից, չէ՞ որ նրանք բյուջե են լրացնում: Ինչ վե-րաբերում է մասնավոր ոլորտին, ապա ի՞նչ եք կարծում՝ մեկ <Գրանդ քենդիով>, մեկ <Գրանդ տոբակոյով>, 10 մսամթերք արտադրող ընկերություններով կամ 20 հյուրանոցներով ներդրում-ների բոլոր ուղիները փակվու՞մ են: Իհարկե ոչ: Հայաստանը մասնավոր ոլորտում ներդրումնե-րի բազմաթիվ բաց տեղեր ունի: Դե, իհարկե, եթե ուզում ես մեկ օրում միլլիոնատեր դառնալ, կարելի է զբաղվել կոռուպցիայով: Իսկ արդար քրտինքով վաստակողների համար հարյուրավոր ուղիներ կան այստեղ:
Վերցնենք գյուղատնտեսությունը: Ուրախ եմ, որ այս տարի ավելի մեծ քանակությամբ գյուղմ-թերք` պոմիդոր, ծիրան և այլն, կարողացանք արտահանել: Բայց եթե 10-20 ջերմոցի փոխարեն, 500-1000 ջերմոց ստեղծենք, բեռնատար մեքենաները բերքը ոչ միայն Ռուսաստանի շուկա, այլև Հոլանդիա կհասցնեն: Եթե մասնավոր ոլորտի ներդրումային հնարավոր բոլոր ուղիները նշեմ, թուղթը չի բավականացնի: Բայց մեկ բան այստեղ պետք է ասեմ: Ոչ մի երկիր մեկ կամ երկու մեծ գործարանով չի բավարարվում: Ինչու՞ մենք չենք ստեղծում նոր մեծ գործարաններ, ինչու՞ չենք ավելացնում տեղական արտադրության ծավալները:
-Ի՞նչ կոնկրետ պրոդուկտ եք առաջարկում դուք, ի՞նչ կտա դա մեր երկրին , եթե հնարավոր լինի կյանքի կոչել:
-Մենք պետք է նախ և առաջ տեսնենք` Հայաստանը և համաշխարհային շուկան ինչ պահան-ջարկ ունեն: Հայաստանում պետք է ընդլայնենք ներքին արտադրությունը. այն, ինչ ներկրում ենք, հնարավորինս արտադրենք մեր երկրում: Համաշխարհային շուկային Հայաստանը կարող է առաջարկել բարձր տեխնոլոգիական սարքեր, համակարգիչներ, եթե մոտակա տասնամյակում այդ ուղղությունները զարգացնի, որովհետև ունենք մասնագիտական ներուժ: Իսկ մինչ այդ՝ ներկայում, մենք ունենք հանքարդյունաբերական պաշարներ` մոլիբդեն, պղինձ, ոսկի, քար, շի-նանյութ: Այստեղ էլ ավելի արագ արդյունքի հասնելու համար կարելի է թանկարժեք մետաղնե-րը տեղում մշակել ու մետաղը արտահանել՝ հումքը արտահանելու փոխարեն:
Համաշխարհային շուկա կարող ենք ուղղել նաև գյուղատնտեսական արտադրանք: Այս ուղ-ղությամբ որոշակի առաջընթաց կա, բայց էլի քիչ եմ համարում: Ինչպես ասացի՝ պիտի մեծաց-նենք ծավալները, ջերմոցների քանակը` առնվազն մինչև 1000: Ինչու՞ չէ, մեծ հաջողությամբ կարող ենք արտահանել նաև կաթնամթերք, պահածոներ, հանքային ջուր, կոնյակ, գինի, էկզո-տիկ պտուղներից պատրաստված խմիչքներ: Կա ռուսական հսկայական շուկա, որը պատ-րաստ է դրանք ընդունել:
-Իսկ արդյոք չունե՞նք հայկական արտադրանքը համաշխարհային շուկայում ներկա-յացնելու խնդիր:
Իհարկե հաջողություն ունենալու համար պետք է մարկետինգ իմանալ: Մենք՝ հայերս, նախքան արտադրելը պետք է ՄԱՐԿԵՏԻՆԳ և ՄԵՆԵՋՄԵՆԹ սովորենք: Ի՞նչ եղավ հայկական պլանշե-տի հետ: Արտահանու՞մ են, տեղյակ չեմ: Մենք հայկական պլանշետ արտադրեցինք և մոռա-ցանք այդ մասին: Պատճառն այն էր որ համաշխարհային մարկետինգին և մենեջմենթին ծանոթ չենք: Լավ գաղափարը բավական չէ, պետք է այն նաև լավ ներկայացնել: «Սմարթե ժամացույց ենք պատրաստում սահմանափակ քանակով: Ու՞մ համար, միայն Հայաստանի շուկայի՞ հա-մար: 100.000-ը գնեցին, հետո՞: Վաճառքը կկանգնի: Ի՞նչ անենք: Չինացիներին հետևելով կարե-լի է ներկայացնել ինտերնետի միջոցով, այն ժամանակ կշարունակվի, կհաջողվի, և հաջորդ նո-րության մասին կմտածենք:
-Իսկ ի՞նչ ներդրումներ են հնարավոր տուրիզմի ոլորտում:
Տուրիզմը ներդրումների լավագույն ու մեծ պոտենցիալ ունեցող դաշտերից մեկն է մեր երկրում: Իհարկե նրա շահավետության մասին խոսքերն ավելի շատ են, քան գործը: Որովհետև այս ուղ-ղությամբ արվող պետական քայլերը պարբերական բնույթ չեն կրում: Տուրիզմով զբաղվողներին թվում է՝ զբոսաշրջիկին հետաքրքրում է հնությունը: Եթե գնում են տեսնելու հին, պատմական վայրեր Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Հայաստանում էլ միակ պահպանված հնությունը քանի որ եկեղեցին է, դա ենք ցույց տալիս: Իհարկե դա էլ է հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջիկի հա-մար, բայց ինչու կողքին ինչ-որ նոր բան էլ ցույց չտանք: Չէ՞ որ Փարիզն ունի Էյֆելյան աշտա-րակ, որի կողքին կառուցեց Դիսնեյ լենդ, որպեսզի մեծանա զբոսաշրջիկների հոսքը: Իհարկե -Հայաստանում Դիսնեյ կամ Ֆանտազի լենդ չենք կառուցի, դրանով չենք զարմացնի արտասահ-մանցի զբոսաշրջիկին: Իսկ եթե մենք Հայաստանում Նոյան տապան քաղաքը կառուցենք, որ որ-ևիցե տեղ գոյություն չունի, կկարողանանք մեծ թվով զբոսաշրջիկների գրավել: Ամբողջ աշխար-հին է հայտնի Նոյի լեգենդը, և շատերը կցանկանան ճանաչել Նոյի երկիր համարվող Հայաս-տանը և լինել մի քաղաքում, որտեղ կարող են տեսնել Աստվածաշնչի նկարագրությամբ ու չափսերով, Իսրայելից բերված բնափայտով կառուցված նոյյան տապանը` արհեստական Արա-րատ լեռան վրա: Իհարկե մի քանի նախադասությունով այս` երևակայության սահմաններն անցնող նախագծի նկարագրությունը անհնար է տալ /մանրամասն այստեղ http://www.yerevaklur.am/category/news_id/530 /: Ահա ևս մեկ թարմ գաղափար հայկական տուրիզմը զարգացնելու համար: Ինչու՞ չօգտագործել այն, ինչու՞ հայկական տուրիզմի ապա-գան ավելի գրավիչ չդարձնել, այնինչ զարգացման այս տեմպերով ու սահմանափակ ներդրում-ներով մենք կկորցնենք նաև այս ոլորտում ունեցած ձեռքբերումները: Գնալով կպակասի նաև զբոսաշրջիկների հոսքը:
Եթե ամփոփենք՝ մենք լիարժեք չենք օգտագործում մեր ունեցած ներուժը: Դեռ պետք է ձևավոր-վի ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայր, բացահայտվեն ու ներկայացվեն երկրի մրցակցային առավելությունները համաշխարհային շուկայում: Ու պարտավոր ենք դա ա-նել հնարավորինս արագ տեմպերով, եթե ուզում ենք տնտեսական զարգացման խնդիր լուծել:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.