Ռուսաստանցի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն «Կոմերսանտում» հանդես է եկել «Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները» վերտառությամբ հոդվածով, որտեղ, ըստ էության, հիմնավորապես կասկածի տակ է դնում բոլոր այն պնդումները, թե ԼՂ հակամարտության գործընթացում պահպանվում է ստատուս-քվոն: Ըստ վերլուծաբանի` առնվազն 2004-ից հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունը սկսել է փոխվել, երբ նավթի համաշխարհային բարձր գների ֆոնին Ադրբեջանը շեշտակի մեծացրել է իր ռազմական բյուջեն և սպառազինությունների ձեռքբերման ծավալները: 2008-ից Բաքուն արմատապես վերանայել է ռազմական իմպորտի մոդելը` շեշտը դնելով նոր արտադրության բարձր տեխնոլոգիական սպառազինության պատվերների վրա: 2014-ին Ադրբեջանն արդեն ռազմա-տեխնիկական մեծ առավելություն ուներ Հայաստանի և Արցախի զինված ուժերի հանդեպ, հատկապես` տանկերի, հրթիռային համակարգերի ոլորտում: Հենց սա էլ դարձավ 2016-ի Քառօրյա պատերազմի սանձազերծման հիմնական մոտիվը: Պատմական փորձը հուշում է, որ հենց ուժերի հավասարակշռության խախտումն է մեծացնում պատերազմի ռիսկը:
Իհարկե, 2016-ի պատերազմում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր ռազմավարական խնդիրը` բավարարվելով տակտիկական նշանակություն ունեցող մի քանի բարձունքի գրավումով, մյուս կողմից` հայկական զինուժը Բաքվի ագրեսիան կասեցրեց մարդկային մեծ կորուստների գնով, ինչը, ի դեպ, հենց ռազմա-տեխնիկական բալանսի խախտման, ավելի ստույգ` սպառազինությունների ոլորտում Ադրբեջանի գերակայության հետևանք է:
Ռուս փորձագետը կարծիք է հայտնում, որ նոր պատերազմը, ըստ էության, անխուսափելի է, որովհետև վերջին տաս տարում Ադրբեջանը սպառազինության և բանակի մոդեռնիզացիայի վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար, և ուժերի հավասարակշռությունը փոխվում է, ըստ էության, ամեն օր: Ստատուս-քվոյի փոփոխությանը նպաստում են նաև Հայաստանում և Ադրբեջանում արձանագրվող դեմոգրաֆիական և տնտեսական միտումները, որոնք, մեղմ ասած, Հայաստանի օգտին չեն:
Իհարկե, մխիթարում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն քիչ միջազգային հարթակներից մեկն է, որի վրա չի տարածվում Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը, և հայ-ադրբեջանական առաջնագծում խաղաղության պահպանման հարցում կոնսենսուս գոյություն ունի ոչ միայն համանախագահների, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարևան Իրանի միջև: Սակայն միջազգային բարենպաստ համատեքստի գործոնը պետք չէ գերագնահատել, մանավանդ, որ ներկայումս տեղի է ունենում միջազգային իրավունքի և երաշխիքների ինստիտուտի թուլացման գործընթաց: Այս հանգամանքն ավելի է մոտիվացնում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի ցանկությունը:
Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկնարկից` Հայաստանը ԼՂ հարցում վարում է կարգավորման գործընթացը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն, որն, իհարկե, կարող էր արդարացված լինել, եթե ժամանակն օգտագործված լիներ` նոր որակի պետություն կայացնելու համար: Ադրբեջանի նավթադոլարները եղանակ չէին ստեղծի միջազգային հարթակներում կամ էապես չէին փոխի հավասարակշռությունը սպառազինությունների ոլորտում, եթե Հայաստանը առաջին պատերազմի հաղթանակի էֆեկտն օգտագործեր քաղաքական, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար: Հայաստանն արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարավ, որովհետև Ադրբեջանի հետադիմական մոդելին հակադրեց համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ դեմոկրատական համակարգ:
Սակայն խաղաղության ավելի քան երկու տասնամյակում Հայաստանում մսխվեց հաղթանակի քաղաքական, բարոյական էֆեկտը: Հաղթանակը սեփականացվեց էլիտայի կողմից` դառնալով ապօրինի հարստություն, դղյակներ, անվերահսկելի և սանձարձակ իշխանություն, կեղծված ընտրություններ: Հայաստանը կորցրեց իր որակները` մեր էլիտայի ագահության, անտաղանդության հետևանքով` ակամայից նպաստելով պատերազմի վերսկսման հավանականության մեծացմանը, որովհետև նավթադոլարը դարձյալ գործոն է դարձել կարգավորման գործընթացում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.