Վերջին տվյալներով զոհերը 48-ն էին, զոհերի թիվն ավելացել է, երբ մահացած հայտնաբերվել են անհետ կորածներից մի քանիսը:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցած ինֆորմացիայի համաձայն, հրդեհի պահին, երբ փակված են եղել ելքերը, որոշ մարդիկ նետվել են պատուհաններից, որոնց, սակայն ոչ բլորին է հաջողվել փրկվել: Պատուհաններից դուրս թռչող մի քանի մարդկանց նկարահանել են այնտեղ հավաքվածները: Երիտասարդ մի տղամարդ երբ նետվել է, ներքեւում պահված բրեզենտի վրա է ընկել, թեթև վնասվածքներ ստացել, իսկ օրինակ 13-ամյա մի տղա, ցած թռչելիս չի հասցրել իջնել բրեզենտե գորգին, բախվել է շենքի բազրիքին և մահացել:
8:44 Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասնում է 48-ի, նրանց մեջ տասնյակի հասնող երեխաներ կան:
Հրդեհը բռնկվել է երեկ գիշեր, շարունակվել 10 ժամից ավելի, սկսվել առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում, այնուհետ տարածվել: Ներսում փակված են մնացել ու կրակի զոհեր դարձել առեւտրի կենտրոնում գտնվող մարդիկ, շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են, մոտ 2 տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:
Կրակը բռնկվել է երեկ գիշերվանից ու շարունակվել ողջ գիշերվա ընթացքում: BBC-ի ռուսական ծառայության վերջին տվյալներով, կրակի հիմնական բաց օջախը մարված է, հրդեհի մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր:
Interfax-ի փոխանցմամբ, հրդեհի բռնկման մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնց մեջ քննարկվում է նաեւ դիտավորյալ հրդեհելու տարբերակը, սակայն ավելի հակված են էլեկտրահաղորդալարերի անսարքության վարկածին:
Հիվանդանոցներում գրեթե 40 մարդ է գտնվում՝ տարբեր աստիճանի այրվածքներով:
Նշվում է, որ հրդեհից հետո առեւտրի կենտրոնի կինոթատրոնի դռները արգելափակվել են, մարդիկ չեն կարողացել դուրս գալ, նաեւ նշվում է, որ մուտքերից մի քանիսի մոտ ընկած հսկայական կոնստրուկցիաներն են փակել ելքի ճանապարհը:
Աշխատանքները «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում դեռ շարունակվում են:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.