ՌԴ-ն Ղարաբաղյան ապրիլյան պատերազմից հետո որոշել է փոփոխել Ադրբեջանին զինելու իր քաղաքականությունը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն օրերս Երևանում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքներին՝ ընդգծել է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:
ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել է Կոնստանտին Կոսաչովը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, Կոսաչովն ասել է. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրաինայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս անդրադարձել են ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ նշելով, որ հայկական կողմը ոգևորված չէ այն փաստից, որ հայ զինծառայողին կրակում են ռուսական զենքից: Սակայն այս զգուշացումներից հետո ևս զենքի գործարքները շարունակվել են:
«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ 1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը, նրա գնահատմամբ, ֆիքսել են ոչ միայն արևմտյան, այլև ռուսական դիտորդները:
Ըստ Թրեյսի Ջերմանի, Ղարաբաղյան մեծ պատերազմից հետո կողմերը շարունակել են զինվել նորագույն տիպի սպառազինությամբ, դրանով իսկ պատրաստվել են պատերազմի, ավելի վստահ դարձել պատերազմական գործողությունների վերսկսման համար:
Չնայած բացառություններին, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետև նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:
Կարևոր հանգամանքը, ըստ Ջերմանի, այն է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն, և խոսքը հենց Հայաստանի ու Ադրբեջանի մասին է:
Ռուսաստանը նաև հասկանում է, որ Ադրբեջանի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս նրան վերջին երկու տարիներին և թույլ չեն տալու նաև առաջիկա տարիներին մեծ թափով սպառազինություն ձեռք բերել ոչ միայն՝ Ռուսաստանից, այլև՝ մնացած մատակարարներից, ինչը թույլ է տալիս ռուս գործիչներին պնդել, որ 2016 թվականի ապրիլից հետո կրճատվել են զենքի գործարքները:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարևոր հանգրվան էր ռուսական կողմի համար՝ հասկանալու համար մի շատ կարևոր բան, որ զենք վաճառելով հակամարտող կողմերին՝ հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում:
Ամբողջությամբ՝ 168.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.