ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսաներեքերորդ
«Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին՝ փոթորկի ու ամպի միջից. «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է Ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե Ինձնից պահում է դրանք։ Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր Ինձ։ Որտե՞ղ էիր դու, երբ Ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ Ինձ, եթե խելամիտ ես ու իմաստուն։ Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։ Ինչի՞ վրա է հաստատվել դրա օղակը, ո՞վ է դրել դրա անկյունաքարը։ Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակներն Ինձ մեծաձայն օրհնաբանեցին, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովաբանեցին։ Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ։ Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր։ Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, և ասացի. «Կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի». այդտեղ, քո մեջ կխորտակվեն քո ալիքները։ Թե քո՞ կողքին կարգեցի առավոտյան լույսը։ Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝ հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և, խոսուն, զետեղեցիր երկրի վրա։ Մերժեցի՞ր ամբարիշտներին լույսը, խորտակեցի՞ր ամբարտավանների բազուկները։ Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր անդունդների խորքերը։ Քո առաջ ահով բացվելո՞ւ են մահվան դռները. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածության. ասա՛ Ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ Ո՞րն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում, կամ ո՞րն է խավարի տեղը։ Տանելո՞ւ ես Ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։ Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են…»:
(Գիրք Հոբ մարգարեի 38:1-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.