Tert.am-ը այցելել է մի քանի դեղատուն` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած դեղերի կարգավորման մասին օրենքը, ըստ որի 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ:
Դեղատան աշխատակիցներից մեկը նշեց, որ այսօր արդեն եղել են այցելուներ, որոնք առանց դեղատոմս են եկել դեղեր գնելու, սակայն մերժել են նրանց: «Դեղերը կան դեղատանը, սակայն իրավունք չունենք առանց դեղատոմսի վաճառել: Լինում են, որ քաղաքացիները գյուղերից եկել ու տեղյակ չեն եղել փոփոխված կարգից և շատ բժիշկներ ասել են` գնացեք կտան, բայց մենք մերժել ենք»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ նոր բլանկները, որոնց վրա պետք է դեղատոմսեր գրվեն, նախարարությունը բժիշկներին չի տրամադրել: «Այս պահին իրենք չունեն դեղատոմսի համար այդ բլանկները, հիվանդը ծայրահեղ վիճակում է, բայց մենք իրավունք չունենք առանց դեղատոմսի դեղ տանք»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերակենդանացման բաժանմունքի հիվանդների մասին է:
Ըստ նրա`այս կարգավորումը խնդիրներ է ստեղծելու, և արդեն առաջացրել է: Նա նշեց, որ երեկվա համեմատ քաղաքացիների հոսքը գրեթե 80 տոկոսով նվազել է:
Մեկ այլ դեղատան աշխատակից Շուշան Դանիելյանը ևս ասաց, որ առանց դեղատոմս դեղ գնելու փորձեր եղել են: «Նրանց ուղղորդել ենք հիվանդանոց, որ գնան և դեղատոմսով գան»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ առանց դեղատոմս դեղեր գնել փորձողները պարզապես ստուգողներ լինեն: Նա նշեց, որ իրենց հստակ ասվել է` հիվանդանոցները ունեն բլանկների նոր և հին ձևեր, որոնցով կարող են բաց թողնել դեղերը:
«Կան երրորդ ձևի հին և նոր բլանկների խմբաքանակ, որոնք հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին տրվել են և դեռևս չեն սպառվել, եթե այդ դեղատոմսով գան, մենք կսպասարկենք, պարզապես երկու կնիք պետք է լինի»,-ասաց նա:
Մեկ այլ դեղատան աշխատակից նշեց, որ այսօր քիչ են եղել այցելուները և դա պայմանավորեց քաղաքացիների քիչ տեղեկացված լինելով: Նա ասաց, որ քաղաքացիները չգիտեն` որոնք են այն դեղերը, որ թույլատրված է առանց դեղատոմսի վաճառել: «Նույնիսկ որոշ դեղատան աշխատակիցները տեղեկացված չեն և մերժում են հիվանդներին տալ այն դեղերը, որոնք իրականում կարող են բաց թողնել առանց դեղատոմսի»,-ասաց նա` փոխանցելով այցելուների անհանգստությունը:
Մեկ ուրիշ դեղատան աշխատակից Արփինե Բաղդասարյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները հին բլանկով են եկել, որը բժիշկը երեք օր առաջ նշանակել է և հիվանդը հիմա չորրորդ օրվա համար եկել է, որ դեղ գնի, սակայն մերժել են: «Նոր բլանկով գրված դեղատոմսերով գնումներ արդեն եղել են»,-ասաց նա և նշեց, որ դեղերի գները բարձրացել է նախքան այս փոփոխությունը, իսկ այս փոփոխություններից քաղաքացիների հոսքը կնվազի դեղատներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռազմիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հիվանդանոցը հագեցած է դեղատոմսերով: «Ես հայտարարում եմ, որ մենք երեկվանից պատրաստ ունենք դեղատոմսի բլանկներ, և եթե նշանակվում է դեղորայք, մենք տալիս ենք այդ բլանկը, որևէ խնդիր չունենք և չենք էլ ստեղծել»,-ասաց նա:
Tert.am-ը հնչած խնդիրների վերաբերյալ պարզաբանում խնդրեց Առողջապահության նախարարությունից: Նախարարություն աշխատակազմի դեղորայքային վարչության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ դեղատոմսերի ձևերը հաստատված են, բոլոր բուժհաստատության ղեկավարները տեղեկացված են, սակայն սահմանված կարգի փոփոխություն է կատարվել և մինչև ս.թ. դեկտեմբեր 30-ը և ուժի մեջ է նաև բոլոր հին դեղատոմսերը:
«Բոլորը բժշկական հաստատությունները հագեցած են նոր դեղատոմսերով, իսկ ովքեր հինը ունեն, գիտեն, որ կարող են դրանց վրա դուրս գրել դեղեր: Խնդիրն այն է, որ խոսքը հին դեղատոմսի մասին է, ոչ թե թղթի: Եթե բժիշկը պարզապես թուղթ է տալիս, ապա դա դեղատոմս չի համարվում և ընդունելի չէ, դրա համար դեղատները մերժում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում տեղեկացվածության խնդիր կա` նախ քաղաքացիների շրջանում, հետո էլ նաև դեղատան աշխատակիցների առումով, նա ասաց, որ Առողջապահության նախարարության կողմից լայնամասշտաբ տեղեկատվություն տրամադրվում է վերջին վեց ամսվա ընթացքում, բուժհաստատություններին առանձին շրջաբերականներ են իջեցվում: Նա նշեց, որ բոլոր դեղերի վրա նշված է կարգը դեղատոմսով է, թե ոչ:
Հարցին, թե նախարարության բացթողումը չի՞ համարում գործընթացի նման ձևով կազմակերպումը, քանի որ նման խնդիրներ են առաջանում, Մարինե Հարությունյանն ասաց, որ բնակչության համար սա կարող է նորություն լինել, բայց դեղագործների, դեղագետների, բժիշկների համար նորություն չէ: «Նրանց համար նորությունը վարչական տուգանքներն են, որոնք նոր են և դրա համար դեղատները ավելի ուշադիր են: Խնդիրներ կարող են լինել և ընթացքը կդիտարկենք: Այս կարգն ամբողջ աշխարհում է գործում, եթե մենք վատ տրամադրվենք, վատ կլինի, եթե լավ` լավ»,-հավելեց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.