Օրերս ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբանները համատեղ 2 օր շարունակ բարեգործական վիրահատություններ են կատարել ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում:
Նշենք, որ ՌԴ-ում Հայ բժիշկների ասոցացիայի անդամ, ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գրիգորի Կարապետյանը ու օրթոպեդ-վնասվածքաբան Էդգար Հովհաննիսյանը և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ բ.գ.դ Արա Այվազյանը ու ավագ գիտաշխատող Խորեն Հովհաննիսյանը մեկնել են Արցախ երկու կենտրոնների միջև համագործակցության շրջանակում:
Մասնագետները ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնի Վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանի հետ իրականացրել են հետվնասվածքային բարդություններով, վերջույթների տարբեր դեֆորմացիաներով և չսերտաճած կոտրվածքներով հիվանդների վիրահատություններ ամենաժամանակակից մեթոդներով: Պետք է նշել, որ ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմանները և հագեցվածությունը համապատասխանում է նորագույն միջազգային չափանիշներին:
Անդրադառնանք դեպքերից մի քանիսին.
- ՀՀ Օրթոպեդիայի կենտրոնի (ՎՕԳԿ) մանկական բաժանմունքի օրթոպեդ- վնասվածքաբաների կողմից իրականացվել են միջամտություններ հետևյալ խնդիրներով՝
- ազդրի ստորին երրորդականի փակ վերկոճային ոչ ճիշտ սերտաճող կոտրվածք (օսթեոէպիֆիզիոլիզ), կեղծ հոդ, նյարդային ցողունի հնացած վնասվածք: Կատարվել է ոսկրաբեկորների բաց համադրում, ախտաբանական ոսկրակոշտուկի և կեղծ հոդի էլեմենտների հեռացում և օստեոսինթեզ նորագույն LCP հարթակով:
- Սրունքի ոսկրերի Ս/3-ի հետվնասվածքային վարուսային դեֆորմացիա, մեծ ոլոքի դիստալ աճի զոնայի վաղաժամ փակումով (ասիմետրիկ էպիֆիզիոդեզ): Կատարվել է մեծ ոլոքի շտկող վալգիզացնող օստեոտոմիա և օստեոսինթեզ LCP հարթակով:
- ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի բժիշկների կողմից կատարվել են՝
- սրունքի և բազոսկրի միջին երրորդականի շրջանի կեղծ հոդով (վիճակ բազմակի վիրահատական միջամտություններից հետո) 2 հիվանդների վիրահատական բուժում՝ կեղծ հոդերի ռեզեկցիա, ոսկրաբեկորների ծայրերի թարմացում և MOS և LCP հարթակովներով
- անրակի ակրոմիալ ծայրի հնացած հոդախախտով հիվանդի վիրահատական բուժում ՝ հոդամակերեսների թարմացում, հոդախախտի ուղղում և MOS կարթաձև հարթակով:
Հետագայում համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը նախատեսվում է 2018թ․ հուլիս ամսին։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.