ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:
Այսպես, Պապ Եփրեմյանը, 2017 թվականի օգոստոսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել Արմավիր բժշկական կենտրոնում: Բուժման ավարտից հետո հիշյալ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից ստացել է իր հիվանդության էպիկրիզը, որում մասնավորապես նշված է եղել, որ այն ծանր ընթացք ունի` զուգորդված մի շարք բարդություններով: Պապ Եփրեմյանը նշված էպիկրիզը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ դրանում նշված ախտորոշմամբ կճանաչվի շարային ծառայությանը ոչ պիտանի և կազատվի աշխատանքից: Ուստի, ծառայությունից չազատվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պապ Եփրեմյանը կրկին այցելել է Ա. Հայրապետյանին և վերջինիս խնդրել ավելի մեղմ ախտորոշմամբ կեղծ էպիկրիզ կազմել:
Ա. Հայրապետյանը, համաքաղաքացի Պապ Եփրեմյանի խնդրանքը չմերժելու և նրան օգնելու անձնական դրդումներով, կազմել է կեղծ էպիկրիզ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ախտորոշման հատվածում նշելով, որ հիվանդությունը միջին ծանրության ընթացք ունի` առանց բարդությունների: Այնուհետև էպիկրիզը ստորագրելով՝ այն ներկայացրել է նաև բաժանմունքի վարիչի ստորագրմանը՝ նրանից թաքցնելով էպիկրիզում կեղծ գրառումներ մտցնելու հանգամանքը: Դրանից հետո Պապ Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պ. Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, և 08.09.2017 թ.-ին վերջինս ազատվել է աշխատանքից:
Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու և պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար Պապ Եփրեմյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Անահիտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.