Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ և լուրջ հետևանքներ չկան:
Սակայն միջադեպն ինքնին ուշագրավ է, որովհետև տեղի է ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի շփման գծում, այլ վերջինիս ոտնձգության թիրախը դարձել է Հայաստանի տարածքը:
Իլհամ Ալիևը, կարծես թե, կրակոցներով հասկացնում է, որ «Յենի Ադրբեջան» կուսակցության համագումարում իր ունեցած ելույթը ոչ թե քարոզչական բնույթ ունի, այլ պետական մշակված քաղաքականության դրսևորում է: Կարևոր են երեկվա կրակոցների ոչ թե մասշտաբը, հետևանքները, այլ` փաստը: Բաքուն համարում է, որ միջազգային նորմերը կորցրել են իրենց նշանակությունը և իր գործողությունները հարմարեցում է դեռ չձևավորված, այսպես կոչված, «բազմաբևեռ աշխարհի» տրամաբանությանը, որտեղ դոմինանտ են ոչ թե հումանիտար իրավունքը, կանխատեսելիությունը, այլ` կոնկրետ շահերը:
Ադրբեջանը, մեծ հաշվով, համարժեք միջազգային գնահատականի չի արժանացել 2016-ի Քառօրյա պատերազմի համար և հիմա շարունակում է միջազգային հանրությանը հետևողականորեն «վարժեցնել» իր ագրեսիվ քաղաքականությանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը գուցե իսկապես բացառիկ միջազգային հարթակն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունը կարողանում են ձևավորել ընդհանուր օրակարգ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային հարաբերություններում առաջացած ճգնաժամը թույլ չի տալիս, որ համանախագահությունը օպերատիվ և համարժեք արձագանքի առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին, առհասարակ` իրականացնել հակամարտության արդյունավետ մենեջմենթ: Բաքուն հերթական անգամ փորձարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենսունակությունը:
Պակաս էական չէ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ տեղափոխելու Բաքվի մյուս մոտիվը: Հայաստանի պետական սահմանի դեմ ոտնձգությունը մարտահրավեր է ՀԱՊԿ-ի դեմ: Ադրբեջանն այս պահին չունի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու Մոսկվայի համաձայնությունը, այնուամենայնիվ` կրակելով Հայաստանի սահմանի ուղղությամբ, փորձում է հասկանալ Ռուսաստանի հնարավոր արձագանքը, Հայաստանին աջակցելու պատրաստակամության մակարդակը: Այլ խոսքով` Բաքվում այլ մարտավարությամբ են փորձում լեգիտիմացնել պատերազմ սկսելու իրենց ցանկությունը. ի վերջո` Մոսկվան կարող է չքաջալերել Բաքվի նկրտումները, սակայն չաջակցել նաև Հայաստանին:
Ի վերջո, խնդիրն ունի նաև քաղաքակրթական ասպեկտ: Եթե Մոսկվան իրեն բանդիտի պես է պահում Սիրիայում` քաջալերելով Բաշար Ասադի կողմից Արևելյան Ղութայում իրականացվող ցեղասպանությունը, ապա Բաքուն կարող է լեգիտիմացված համարել ռեգիոնալ բանդիտի իր կարգավիճակը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.