Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացի» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոնեսյանը «ընտրակեղծարարության պետական պաշտպանություն» է համարում ՀՔԾ որոշումը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի Ավանի շտաբում «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հանդեպ ոստիկանության բռնությունների առթիվ հարուցված քրգործի կարճումը:
«Եթե լինեին նորմալ իրավապահներ, պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեին ստուգելու Զարուհի Փոստանջյանի ահազանգը՝ այդ շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին և պետք է ամեն ինչ անեին, որ դրանք ձեռք բերեին: Ոչ թե Զարուհուն դստեր հետ միասին քաշքշելով դուրս հանեին ՀՀԿ շտաբից և տանեին ոստիկանություն»,-Forrights.am-ին ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «ՀՔԾ-ն էլ, ըստ էության, ստորագրել է ոստիկանության բռնությունների տակ՝ թե, այո, ՀՀԿ-ն ու ոստիկանները ինչ արել, լավ են արել, ճիշտ են արել»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտության օրը, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր իշխող Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից, ովքեր «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս էին բերել այնտեղից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին, որն ուղեղի ցնցում էր ստացել:
Շուրջ կես տարի քննելուց հետո ՀՔԾ-ն որոշել է կարճել քրգործը՝ ապացույցների անբավարարության հիմքով: Այն դեպքում, երբ այդ առթիվ լրատվամիջոցներում առկա են բազմաթիվ ձայնագրություններ, իսկ Փոստանջյանն ու նրա դուստրը տուժող էին ճանաչվել: Փետրվարի 21-ին «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը և նրա դուստր Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով ՀՔԾ-ի կողմից քրգործի կարճումը:
«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում: Եվ այդ խախտումները տեղի են ունեցել, որովհետև մենք ներկայացնում ենք ընդդիմադիր ուժ և հենց դա է պատճառը, որ նման կերպ վարվեց իրավապահ մարմինը և կարճեցին այս գործը»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց ԵԾ առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Իր նշած խախումների հիման վրա Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և պատասխանատվության կանչել բոլոր անձանց, ովքեր ներգրավված էին և բռնություններին:
«Այս պահին կարող ենք ասել, որ անպաժելիությունը շարունակական բնույթ է կրում և դրա արտացոլումը նաև ավագանու նիստի ժամանակ էր: Ամբողջ մարմնիս վրա կապտուկներ էր, փորձաքննության եզրակացությունները կան և իմ, և աղջկաս: ՀՔԾ-ն ասում է, որ բավարար ապացույցներ չկան, որ մեղադրանք առաջադրի, չնայած նրան, որ ձայնագրություններում հստակ հնչում է հրահանգը՝ բերման ենթարկեք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով.
«Իրենք ասում են՝ այդ ժամանակ ոստիկաններն ուղղակի ցանկացել են ոչ թե բերման ենթարկել, այլ մեզ դուրս բերել այդ տարածքից և այդ ժամանակ հպում է տեղի ունեցել ոստիկանների և մեր միջև ու նրանք ստացել են այդ մարմնական վնասվածքները: Ոստիկանների «հպումից» աղջիկս ուղեղի ցնցում է ստացել, իսկ ես ու ինքը՝ նաև կապտուկներ: Ոստիկանները նաև պնդել են, որ չեն ցանկացել մեզ մեկուսացնել, մինչդեռ մեքենայի մեջ է հայտնվել իմ աղջիկը, ինձ էլ ցանկացել են մտցնել մեկ այլ մեքենայի մեջ»:
Ըստ Զարուհի Փոստտանջյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, «իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում և կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները»:
Իրավապաշտպան Դանիել Իոնեսյանի կարծիքով՝ այս գործի կարճումը, ինչպես նաև Զիբիլիքսի, 114 դպրոցների տնօրենների պատմությունը ցույց տվեցին, որ ՀՀ իշխանությունը դեմագոգիայով է զբաղված, երբ խոսում է ընտրակեղծիքների դեմ պայքարի ու իրավական պետության մասին:
«Անգամ ապացույցը ներկայացնում ես, ոչինչ չեն անում: Էլ չասեմ, որ նման ապացույցներ ձեռք բերելն ու ներկայացնելը իրավապահների գործն է: Քիչ է մենք մեր վրա իրավապահի ֆունկցիա ենք վերցնում, ապացույցներ ենք ծամում- դնում բերանները, մի բան էլ մեզ քաշքշում են ու տարբեր տեսակի խնդիրներ են ստեղծում»,-ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով.
«Զուգահեռաբար այսօր ԱԺ-ում քննարկում էինք 2008 թվականի մարտի մեկի դեպքերը, մասնավորապես այն, որ անգամ մարդկանց սպանած, ոչ թե քաշքշած կամ ուղեղի ցնցումի հասցրած, տասը տարի անց քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Այս ֆոնին զարմանալի կլիներ, որ այդ ոստիկաններին դատեին: Առավել ևս, որ ոստիկաններն ընդամենը պաշտպանում էին ընտրակեղծիք իրականացնելու ՀՀԿ-ի գործառույթը կամ կոծկում էին, որ հանկարծ ընդդիմությունը դրանք չբացահայտնի»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.