Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru կայքը:
Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվյեն, իր հուշերում գրում է. «Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։
Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ասես ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։
Դերասանի անունով է կոչվում նույնիսկ ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ»։
Լուի դե Ֆյունեսը (1914-1983 թթ.) համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծագույն կատակերգակներից է։ Ֆրասիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։
Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։
Մայրն ուներ իսպանական և պորտուգալական արմատներ։ Երիտասարդ տարիներին Լուի դը Ֆյունեսը տարվել է նկարչությամբ և դաշնամուր նվագելով: Զարմանալի չէ, որ հետագայում նա հենց դաշնակահար էլ դարձավ: Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:
22 տարեկանում Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայեի հետ: Ծնվում է նրանց որդին` Դանիելը: Սակայն 1942թ. նրանք ամուսնալուծվում են:
Մեկ տարի հետո ամուսնանում է Բարտելեմի դը Մոպասանի հետ, որը նշանավոր գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր: Միասին ապրում են 40 երջանիկ տարիներ, մինչև հանճարեղ կատակերգուի մահը` դաստիարակելով իրենց 2 որդիներին` Պատրիկին և Օլիվյեին:
Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:
Նրա ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:
Ահա, թե ինչ է պատմում Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը, ով 1971-ից 1,5 տարի Ֆյունեսների տանն աշխատել է՝ որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի. «Իմ և յոթ տարեկան դստերս ու Ֆյունեսների ընտանիքի միջև ձևավորվել էին ջերմ, ընկերական փոխհարաբերություններ: Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում:
Ճիշտ է, ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։
Լուի դը Ֆյունեսի կինն ինձ հետ շատ սիրալիր էր. ազատ ժամանակ անգամ ինձ օգնում էր խոհանոցում: Իսկ երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ նոր հայերեն բառեր էին սովորում, քանի որ ազատ ժամանակ աղջկաս դասագրքով ես նրանց հայերեն էի սովորեցնում: Հաճույքով էր հայերեն սովորում նաև ինքը` Լուի դը Ֆյունեսը: Նա հաճախ էր ինձ ու դստերս էլ իր երեխաների հետ այգի հրավիրում, և դա արվում էր անշահախնդրորեն:
Նա հաճախ էր ընթրիքին պատվիրում հայկական դոլմա, խորոված, սպաս, քաղցրեղենից` գաթա, փախլավա, և այդ ամենն ուտում էր անթաքույց հաճույքով:
Իմ հիշողության մեջ հատկապես մնացել է Ֆյունեսների ընտանիքի հետ բաժանման պահը: Այդ օրը ողջ ընտանիքը եկել էր կայարան` մեզ ճանապարհելու: Իմ ճամպրուկները լիքն էին նվերներով, իսկ վերջին պահին պարոն Լուին իմ գրպանը մի կլորիկ գումար դրեց` մեզ «բարի ճանապարհ» մաղթելով»:
Տիկին Աղավնին Լուի դը Ֆյունեսի մահվանից հետո ուղիղ 40 օր սուգ պահեց, սև զգեստներ հագավ, իսկ կրծքին միշտ կրում էր այն խաչը, որը նրան, ի նշան երախտագիտության, նվիրել էր Ֆրանսիայի ծիծաղի արքան` էրզրումցի հայուհու թոռը` Լուի դը Ֆյունեսը:
hzham24.ru
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.