Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ վտանգավոր սնունդը քաղաքացիներին հրամցնելը, այդ կերպ նրանց առողջության հետ խաղ անելը՝ «շանտղություն է»: Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը, ինչպես շատ այլ ճռճռան մտքեր, դարձել են թևավոր խոսքեր: Նույն վարչապետի հրահանգով պետական մի շարք հիմնարկներում, բարեփոխումների անվան տակ, կատարվել են լուծարումներ: Լուծարվել է նաև ՀՀ ԱՆ տեսչական այն մարմինը (նախկին սանեպիդկայանները), որը պետք է հսկեր սննդի ոլորտում աշխատող մարդկանց առողջական վիճակը և ըստ այդմ տար գնահատական, նրանք արդյոք իրավունք ունեն աշխատել, օրինակ, երշիկի արտադրամասում, կամ ասենք՝ խանութում` որպես սննունդ վաճառող:Արդյոք այսինչ քաղաքացին իրավունք ունի լոլիկի պահածոյի արտադրամասում աշխատել, թե ընդունենք՝ նա ունի ալերգիկ հիվանդություն և նրա՝ այդ վայրում աշխատելը կվտանգի պատրաստած սննդից օգտվողներին:
Ահա թե ինչն է խնդիրը: Մի քանի կոպեկ խնայելու համար վերցնում ու փակում են տեսչական մի մարմին, որը տարիներ շարունակ կատարել էր ստուգման այդ ֆունկցիան:
Մի կողմ թողնենք այն, որ նրանք այդքան էլ բարեհաջող չեն կատարել իրենց աշխատանքը (ժամանակին այստեղ էլ մի երկու կոպեկի դիմաց ստուգման գրքույկներ էին կնքում, ու փոխանակ բարեփոխումների ընթացքում առավել խստացնեին ստուգման կարգը, չգիտես ինչու՝ որոշեցին փակել կառույցը), բայց գոնե նման մի «հիմնարկ» է եղել, որից մարդիկ զգաստացել են:
Հիմա աշխատողները ստուգվում են իրենց տեղամասային պոլիկլինիկաներում: Այստեղ կաբինետայի ստուգումը հաճախ ֆիկտիվ բնույթ է կրում և դա բոլորս գիտենք: Չհաշված դեպքերը, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով կամ մի «պլիտկա-սուրճ»-ով էլ առողջության հավաստագիր կտրամադրվի:
Սա դեռ չարիքի փոքրագույնն է, բնագավառի գործատուները հիմնականում չեն գրանցում իրենց աշխատողներին՝ հարկային դաշտից խուսափելու համար: Այս պարագայում չգրանցված աշխատողները ընդհանրապես պոլիկլինիկա գնալու և հավաստագիր բերելու խնդիր չունեն: Նախկինում, ԱՆ տեսչական մարմնի այցելությունների ժամանակ ստուգվում էին բոլորը, իսկ ովքեր գրանցված չէին, դա արձանագրվում էր և ուղարկվում հարկային տեսչություն:
Քանի որ նյութի սկզբում հիշել էինք վարչապետ Կարեն Կարապետյանի ասած «շանտղության» մասին, արձանագրենք, որ ստեղծված բարդակը նպաստում է չստուգված մարդկանց կողմից մեզ հրամցված սնունդի օգտագործելուն, ինչն էլ իր հերթին ենթադրում է հազար ու մի հիվանդության փոխանցում քաղաքացուն: Օրիկակներն ամենուր են. Կոմիտասի այգու վերջնամասում մի սննդի խանութ է գործում, որտեղ աշխատող Լուսինե Հակոբյանը, որը բաց վաճառվող սննդամթերքի բաժնում է աշխատում ոչ միայն գրանցված աշխատող չի եղել, այլև ապրելով կասկածելի մաքրության կենցաղային պայմաններում, ռեալ վտանգ կարող էր ներկայացնել, սակայն դա ոչ մեկին չի հուզում, մեր խանութպանները հանգիստ մի երկու կոպեկով պատկան մարմիններից գնում են մեր առողջության գրավականը: Հարգելի կառավարություն, սա իրոք որ «շանտղություն» է
Մկրտիչ Հարությունյան
նկարում՝ Լուսինե Հակոբյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.