Դա տեղի է ունեցել Սիրիայից զորքերը հանելու մասին նախագահ Պուտինի հայտարարությունից երկու ամիս անց։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մոտ 300 մարդ է սպանվել և վիրավորվել նախորդ շաբաթ Սիրիայում, հաղորդում է Reuters-ը:
Reuters-ի զրուցակիցներից մեկը ռուս զինվորական բժիշկ է: Նա պատմել է, որ այդ թվում զոհվել է մոտ 100 մարդ, որոնք համագործակցում էին Վագների մասնավոր ռազմական ընկերության հետ: Վագների ընկերության հետ անմիջական կապ ունեցող և մի քանի մարտիկի հետ ծանոթ աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը:
Վագների մասնավոր ռազմական ընկերությունն, ըստ ռուսական լրատվամիջոցների, զբաղվում է Սիրիայում և Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկանների հավաքագրմամբ: Ընկերությունը պատկանում է պետերբուրգցի ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինին: Նրա հիմնական բիզնեսը ռուսական բանակին սննդամթերք մատակարարելն է:
Մոսկովյան հոսպիտալներից մեկի բժիշկը գործակալությանը հաղորդել է, որ իրենց հիվանդանոցում Սիրիայում վիրավորված ավելի քան 50 ռուսաստանցի կա: Մնացած վիրավոր վարձկանները բաշխվել են Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի և Սանկտ Պետերբուրգի 3 բուժհաստատությունների միջև:
Ամերիկյան լրատվամիջոցներից շատերը հաղորդել են այն մասին, որ 2018թ-ի փետրվարի 7-ին ռուսասատանցի վարձկանները Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի և հրետանու հարվածի տակ են ընկել: Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը պատմել է, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել սիրիական Դեյր Զոր շրջանում:
Նրա խոսքով՝ շրջանը, որը զբաղեցնում են «Սիրիական դեմոկրատական ուժերը», անհայտ հակառակորդը փորձել է զբաղեցնել: Միջազգային կոալիցիան օգնել է ապստամբներին պահպանել դիրքերը: Կոալիցիայի ղեկավարությունը չի իմացել, թե եղել են արդյոք գրոհողների շրջանում ռուս զինվորականներ կամ վարձկաններ:
Գեներալը պատմել է նաև, որ հարվածը հասցնելուց առաջ ամերիկյան կողմը կապվել է Սիրիայում ռուսական հրամանատարության հետ և հաղորդել գրոհի և այն մասին, որ կոալիցիան պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Ռուսական կողմի արձագանքն այդ հաղորդումներին Հարիգիանը չի բացահայտել:
Մինչև փետրվարի 15-ը ռուսական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին տեղեկատվությունը: Երեկ ռուսական ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ փետրվարի 7-ին Սիրիայում ենթադրաբար 5 ռուսաստանցի է զոհվել: Զախարովան ընդգծել է, որ այդ անձանց քաղաքացիության մասին տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, այն ստուգվում է: Այդ անձինք ըստ նրա, հաստատ ռուսաստանցի զինվորականներ չեն եղել:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.