Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դաղստանի Կիզլյար քաղաքի ուղղափառ եկեղեցու ծխականների ուղղությամբ կրակ է բացվել։ Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ ազգությամբ հայ Նադեժդա Թերլինյանը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են սպանդն իրականացրած Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովին․ կադրերում երևում է, թե ինչպես է նա հանգիստ քայլելով մտնում եկեղեցու բակ և սկսում կրակել։ Սպանելով իր առաջ պատահական դուրս եկած կանանց՝ նա ուղևորվում է եկեղեցի, սակայն չի կարողանում մուտք գործել, քանի որ ներսում գտնվողներն արդեն հասցրած են լինում դռները փակել։