Հայաստանի կառավարության 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշման համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Հիշեցնենք, որ դեղերի դեղատոմսերով վաճառքի վերահսկողության խստացումը դեռեւս 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի պահանջն է: Սրան համապատասխան՝ Առողջապահության նախարարությունը մշակել է 4 դեղատոմսային ձեւեր, որոնք կցվում են այս որոշմանը: Ձեւերից մեկը նշտապես դեղեր ընդունող քրոնիկական հիվանդների համար բազմակի օգտագործման դեղատոմսն է: ԱՆ կայքում հրապարակվել են նաեւ դեղերի ցուցակները, որոնք բաց կթողնվեն դեղատոմսով եւ առանց դեղատոմսի: Դեղատոմսային ցուցակում ընդգրկված է 3470 անուն դեղ, առանց դեղատոմսի դեղերի ցուցակում՝ 1060, եւս 92 դեղամիջոց վերահսկվող դեղերի ցուցակում են (թմրամիջոցային եւ հոգեմետ նյութեր):
NEWS.am Medicine-ի ոչ մեծ հարցումը ցույց է տվել, որ Երեւանի բժշկական հաստատությունները դեռեւս չեն ստացել դեղատոմսեր դուրս գրելու նոր ձեւաթղթեր, դեղատներում նույնպես անորոշություն է իշխում: Facebook-ի օգտատերերը գրառումներ են կատարում այն մասին, որ քրոնիկական հիվանդները պետք է հնարավորինս շատ դեղեր գնեն, թե չէ հետո խնդիրներ կունենան: Շատերին վրդովում է նաեւ այն, որ դեղատոմսային ցուցակում են հայտնվել այնպիսի հաճախակի օգտագործվող դեղեր, ինչպիսին է Իբուպրոֆենը (հակաբորբոքային դեղամիջոց), Կապտոպրիլը եւ Նոլիպրել-ֆորտեն (ճնշման դեմ դեղեր), Նոշպան (սպազմոլիտիկ), Լ-տորոկսինը կամ Էուտիրոկսը, որը վահանագեղձի խնդիրների պատճառով ընդունում է Հայաստանի իգական բնակչության մեծ մասը: Երբ ընդունվում էր դեղերի մասին նոր օրենքը, հիմնական շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ խստացումը վերաբերում է հակաբիոտիկներին, եւ սա անհրաժեշտ միջոցառում է, քանի որ դրանց անվերահսկելի օգտագործումը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ցուցակի մեջ Իբուպրոֆենի, Նոշպայի եւ ճնշման դեղերի հայտնվելը բավական անսպասելի էր:
Ավելին Իբուպրոֆենի հետ կապված ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: 600 մգ ցածր դոզաները եւ սիրոպները հայտնվել են առանց դեղատոմսերի դեղերի ցուցակում, սակայն անհասկանալի է՝ ինչու է հնդկական RBU-200-ը (200 մգ) դեղատոմսերով ցուցակում, եթե այս բաժանումը կատարվել է ըստ դոզաների:
Այնուհետեւ բելառուսական արտադրության Աեւիտը (վիտամին А եւ Е, 55, 036 մգ) հայտնվել է դեղատոմսերով դեղերի ցուցակում, իսկ ռուսական արտադրության Աեւիտը (100 մգ + 55 մգ) եւ Աեւիտ ԱՎ-ն (100000 Մ +100 մգ), ինչպես նաեւ Անգիովիտը (ֆոլաթթու գումարած վիտամիններ)՝ առանց դեղատոմսի ցուցակում:
Մեր պոլիկլինիկաներում թերապեւտները եւ նեղ մասնագետները (օրինակ՝ էնդոկրինոլոգները) ընդամենը 3 ժամ են աշխատում, եւ նրանց մոտ ներկայիս քիչ դիմելիության պայմաններում մշտապես հերթեր են: Դժվար չէ պատկերացնել, թե սրտային հիվանդների, արյան բարձր ճնշմամբ, նաեւ հիպոտիրեոզով հիվանդների ինչպիսի հերթեր կգոյանան նոր կարգը ուժի մեջ մտնելուց հետո:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.