«Խաղը փոխվում է. մինչեւ ուր, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացների լատենտ համադրումը արձանագրում է՝ փորձ է արվում «պոկում» ապահովել։ Խոսքը նախ եւ առաջ գեոքաղաքական զարգացումների մասին է, որին էլ իր հերթին ցանկանում է «վերահարմարվել» Հայաստանը, ուր այս պահին «օջախային» բռնկումներ են՝ քաղաքապետարանում, քաղաքապետարանի բակում՝ «կոյուղաջրերի» օրը քաղաքացիական հասարակությամբ առլեցուն, Արտաշատում «կոմֆորտի մեջ» հայտնված Հովիկ Աբրահամյանի «անհանգստություններում», Շիրակի համալսարանում տեղի ունեցողում, սոցցանցերում՝ «Սասնա ծռերի» օրերին համարժեք ակտիվացումում, «Նիկոլի բոստան՝ խմբապետ Կոստան» կոնֆիգուրացիաներում։
Ի դեպ, փոքրիկ անդրադարձ՝ կրկին լիալուսնի տակ հայտնված ՀՅԴ-ի մասով, որի «առաջնորդներից» կոալիցիոներ Արմեն Ռուստամյանն այս օրերին վերցրեց եւ ուժեղ «հաթաթա տվեց» Սերժ Սարգսյանին, թե ապագա վարչապետը պետք է իմանա, որ չունի այն իշխանությունը, ինչ ունի այսօր եւ որ՝ ոչ թե բոլորը կախված են իրենից, այլ ինքն է կախված լինելու բոլորից։ Ճիշտ է, ոզնու վրա նստելու դարավոր եւ «բարձր կուլտուրա» ունեցող ՀՅԴ-ն իրականում բազար է անում իշխանական պորտֆելների եւ ապագա փոխվարչապետի պաշտոնը «հանուն հայրենիքի» քերելու մասով, այնուհանդերձ, պետք է արձանագրել՝ ֆորս մաժորի դեպքում ՀՅԴ-ն չի երկնչի միանալ վերը նշված «օջախային» պայքարողներին։
Դառնանք Արմեն Սարգսյանին։ Այսօր այն օրը չէ, որ պետք է բացենք Արմեն Սարգսյանի վրիպումների ու կոդերի ամբողջական փաթեթը, արձանագրելու՝ բոլոր դեպքերում նա փորձում է հնարավորինս անկախ, իր խոսքերով` «պատմական առաքելությամբ» խաղացող դառնալ՝ մեկ ջուր ածելով իր բարեկամ ՀՅԴ-ի (չմոռանանք, որ Հրայր Մարուխյանը նրա հորաքրոջ ամուսինն է եղել, ինչը ինքնին կոդային է), եւ չորրորդ հանրապետության ՀՅԴ-ական թեզիսը հենց այնպես չէր Ա. Սարգսյանի կողմից օդ նետվել ու «բռնվել» ՀՀԿ-ից՝ Շարմազանովի եւ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանի կողմից, որպես խիստ անընդունելի մոտեցում (այս մասին եւս՝ մեկ ուրիշ անգամ)։
Չենք կարող անդրադառնալ Սերժ Սարգսյանի նրբագեղ խաղին, որովհետեւ Հայաստանի շուրջ փոխվում է գեոքաղաքական խաղը. ներկայացնենք լոկ դրա քրոնոլոգիան.
ա) ԱՄՆ-ի դեսպանատունը ծանուցել է Հայաստանի կառավարությանը՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
բ) Ամերիկյան հետախուզական զեկույցն արձանագրել է, որ Ադրբեջան-Հայաստան լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում առաջիկայում չեն բացառվում։
գ) Իսրայելի հետ Սիրիայում չհայտարարված պատերազմի մեջ հայտնված Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով «ահռելի» մեսիջներ է փոխանցել Հայաստանին՝ տնտեսական ուղղվածության, որոնց խորքում խիստ քաղաքական զգուշացում-դետոնատորներ էին դրված։
դ) Եվ վերջապես. բացի նրանից, որ Աֆրինում եռում են բազում շահեր, Սիրիայում «մաստեր-կլաս» տված Ռուսաստանը հայտնվել է բավական զգայուն վիճակում՝ կորցրած 200 զինվորների պատճառով նաեւ, որի մասին հաղորդում է ԱՄՆ-ը, բացառում՝ Ռուսաստանը։ Դրան էլ գումարվում է Օրսկ թռչող ինքնաթիռի աղետը, որը, նույն ԱՄՆ-ի կարծիքով, ահաբեկչության արդյունք էր։
ե) ՈՒ թե սրան էլ գումարում ես մարտի 18-ին ընտրությունների գնացող, սակայն այս պահին տնից դուրս գալու «վիճակ» չունեցող Վլադիմիր Պուտինի հիվանդանալու հանգամանքը, ապա ունենում ենք լուրջ, «հեռուներ» գնացող վերադասավորությունների ալքիմիա, որից ստացված հավասարումն անգամ կարող է անակնկալի բերել խաղն սկսած ալքիմիկոսներին»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.