ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:
Նրան առաջին ատյանի դատարանում հարցաքննելու հնարավորություն չի ընձեռվել այն պատճառով, որ վերջինիս Վրաստանի իրավապահները դեռ չէին արտահանձնել Հայաստանին: Աղվանյանին Վրաստանի իրավապահները ձերբակալել էին Սամվել Բաբայանին եւ մյուսներին ձերբակալելուց հետո՝ 2017 թվականի մարտին: Շատ հետաքրքիր «պատահականությամբ» Աղվանյանը Հայաստանին փոխանցվեց միայն այն ժամանակ, երբ կար արդեն Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ դատավճիռ. դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Աղվանյանը արտահանձնվել է նույն թվականի դեկտեմբերի 25-ին: Այս պահին գործից անջատված մասով ԱԱԾ-ում նրա վերաբերյալ գործ է քննվում, Աղվանյանը գտնվում է կալանքի տակ: Ըստ գործի նյութերի, հենց նա է վաճառել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը:
Դատաքննության ընթացքում Սամվել Բաբայանը պարբերաբար պետական մեղադրողից եւ դատարանից հետաքրքրվում էր, թե ո՞ւր է Ռոբերտ Աղվանյանը: Վերջինս Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է: Չնայած դատարանը պարզաբանեց, որ ինքն իրավունքի ունի հրաժարվելու ցուցմունք տալուց, այնուամենայնիվ, Աղվանյանը պատրաստակամություն հայտնեց հարցեր լինելու դեպքում պատասխանել դրանց:
Պարզվեց, որ Աղվանյանը ամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին, նա էլ է Էջմիածնից: Նրա ցուցմունքով պարզ դարձավ, թե ի վերջո որտեղից է ձեռք բերվել «Իգլան»: Նրա ցուցմունքը ո՛չ հօգուտ ամբաստանյալների էր, ո՛չ էլ՝ հակառակը:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի հարցին, թե որտեղից է ձեռք բերել «Իգլան», եւ ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց, որ այն պատկանել է հորը. «Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել, այդ ժամանակվանից մնացել էր մեր տանը։ 2008-10 թվականին հստակ չեմ հիշում. Էջմիածինում տունս վաճառելու ժամանակ եմ հայտնաբերել»: Հարցին, թե որտե՞ղ են հանդիպել Հրաչ Մայիլյանի (Սամվել Բաբայանի եւ մյուսների դեմ ցուցմունք տված անձը, ում շնորհիվ բացահայտվել էր գործը: Նա է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին,-Տ.Խ.) հետ եւ ի՞նչ են զրուցել, նա ասաց, որ հանդիպել են Թբիլիսիում. «Հանդիպել ենք, հաց ենք կերել, զրուցել ենք։ Ես «Իգլան» տվել եմ Հրաչյա Մայիլյանին, իմ գործունեությունն այդքանն է, մնացած հարցերով Հրաչյա Մայիլյանին դիմեք, ես ոչ մի ցուցմունքի, ոչ մի բանի հետ կապ չունեմ, գրողները գրել են, ցուցմունք տվողները տվել են…»,- ասաց նա: Իր ցուցմունքում Աղվանյանը պարբերաբար կրկնում էր, որ մյուս հարցրերն ուղղեն Մայիլյանին: Հիշեցնենք, որ Մայիլյանն առաջին ատյանի դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց:
Դատարանի հարցին, եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչո՞ւ է Մայիլյանին ասել, թե այն Վրաստանից է բերելու, Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց՝ բարձր գնով վաճառելու համար:
«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից չի բերվել, այլապես ինձ Վրաստանից Հայաստան չէին արտահանձնի։ Զենքը տվել եմ Մայիլյանին, նպատակ եմ ունեցել այն վաճառել 25 000 դոլարով, Հրաչյա Մայիլյանն էլ ինձ տվել էր 4000 դոլար՝ պայմանով, որ մնացած գումարը հետո տամ»,- մանրամասնեց մեղադրյալը:
Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցին, թե ո՞վ է առաջարկել վաճառել «Իգլան», Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց. «Առաջարկել եմ նրան տալ «Իգլա»-ն, որ քրդերին փոխանցի՝ թուրքերի հերն անիծելու համար: Դրանից հետո տվել եմ Մայիլյանին, թե նա ինչ է արել այն, հարցերն ուղղեք իրան»:
Ցուցմունք տալիս նա նաեւ հայտնեց, որ Թբիլիսիում ձերբակալվելուց հետո հասկացել է իր սխալը եւ եւս մեկ հրթիռ է ունեցել, որը 2017-ին նվիրաբերել է հայոց բանակին: Նախագահող դատավոր Սեւակ Համբարձումյանը կատակեց՝.«Դե սաղ նվիրեիք պրծնեիք»։
Շարունակելով իր ցուցմունքը՝ Աղվանյանը դատարանին հայտնեց, որ ինքը որեւէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչեւ իմ էստեղ գալը, գրողը գրել ա, սարքողը՝ սարքել»,- ասաց նա հավելելով, որ իրեն ձերբակալել են իր դեմ տված ցուցմունքների հիման վրա:
Սամվել Բաբայանը Ռոբերտ Աղվանյանին հարցրեց՝ ինչու է Հրաչյա Մայիլյանն իր ցուցմունքում նշել, որ զենքը ոչ թե իրենք են տարել, այլ զենքը դրվել է մի տեղում, եւ դա Մայիլյանը վերցրել է, տարել, Աղվանյանը պատասխանեց, որ այդ հարցերի հասցեատերը Հրաչ Մայիլյանն է. «Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, ասում եմ ինչ կա»:
Սամվել Բաբայանն էլ հարցաքննվողին ասաց, որ ինքը տեղյակ է եղել, որ մեկ համալիր Աղվանյանը նվիրել է բանակին, եւ տեղյակ է, որ այդ համալիրը Աղվանյանենց տանը գտնվել է ոչ թե 2010-ից, այլ ավելի վաղ՝ 1990-ականներից։ Ինչին ի պատասխան Աղվանյանն ասաց. «Դե ես փոքր էի»:
Հարցաքննության ավարտից հետո Սանասար Գաբրիելյանը ժպտաց, ինչը նկատեց նախագահողը եւ հարցրեց, թե ինչո՞ւ է ուրախանում. «Ուրախալի է, տեսա՞ք, որ ճիշտ ենք ասում, պարո՛ն դատավոր»։
Նշենք, ոչ ըստ մեղադրանքի, Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, ապա պայմանավորվածություն ձեռք բերելով մի շարք անձանց հետ եւ 4 հազար դոլար կանխավճար ստանալով, «Իգլա»-ն հանձնել էր Հրաչյա Մաիլյանին:
Վերաքննիչ բողոքով դատաքննության ավարտ հայտարարվեց, եւ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Սամվել Բաբայանը եւ մյուսները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Սամվել Բաբայանը ըստ այդ դատավճռի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Հաջորդ՝ փետրվարի 26-ին կայանալիք նիստում ճառով հանդես կգան կողմերը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.