ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում բ.գ.թ. դոցենտ Նաիրա Գասպարյանի գրքերի շնորհանդեսն էր: Ընթերցողի դատին է հանձնված երեք գիրք, որոնք հավանության են արժանացել ԵՊՀ Պատմության և Ռոմանագերմանական ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից: Մենագրությանը մեջ, որ վերնագրված է Հայ ինքնությունը օտարների աչքերով, լեզվամշակութաբանական դիտանկյունից քննության են առնվում հայ ինքնությանը, հայի մտածելակերպին ու արժեհամակարգին առնչվող խնդիրներ, որոնց շուրջ Հայոց ցեղասպանության նախօրեին ինքնատիպ մեկնաբանություններ են ներկայացրել օտարազգի դիվանագետներ, քաղաքագետներ ու ճանապարհորդներ:
Նրանց խոսքի տեքստաբանական վերլուծությունն իրականացնելիս հեղինակը հաշվի է առել արտալեզվական հենքի յուրահատկությունները: Երկրորդ գրքում՝ Հայը օտարների ընկալմամբ, անդրադարձ է կատարվում ուղեգրություն –հուշագրություն գրական ժանրին, որն ի դեմս 1830-1916թթ բրիտանացի միսիոներ-ճանապարհորդների հաշվետվությունների՝ շնորհիվ հայկական և բալկանյան խնդիրների հետազոտությունների, ծաղկում ապրեց: Բրիտանիայից Արևմտյան ու Արևելյան Հայաստան ժամանած, ապա Պարսկաստանի հայաբնակ տարածքներ այցելած ճանապարհորդ-միսիոներները բրիտանական կառավարության պահանջով փորձել են հստակեցնել հայ ինքնությանը, արժեհամակարգին, կենցաղին, մշակույթին, կրոնին, պատմությանն առնչվող հարցեր՝ նպատակ ունենալով գտնել պատասխանը կարևորագույն հիմնահարցի՝ հային կարելի՞ է արդյոք քաղաքակրթել, ընդ որում բրիտանական կառավարությունը քաղաքակրթել ասելով 1884 թ-ից հետո հասկանում էր գաղութացնել, և Հայաստանը ծառայեցնել բրիտանական շահին: Անդրադարձ է կատարել նաև միսիոներ Ֆրեդերիկ Գրինի հուշագրությանը, որտեղ լեզվական միավորների քննությամբ բացահայտել ենք Համիդյան ռեժիմի ողջ զազրելիությունն ու 1896թ. հայկական ջարդերի ու մահմեդական վարքագծի մանրամասներ՝ այդ թվում լեզվաոճական վերլուծության է ենթարկվել թուրքի աղոթքն առ աստված, որտեղ բարեպաշտ հավատացյալ մահմեդականը դիմելով Ալլահի ողորմածությանը, ակնկալում է, որ Ալլահն այնքան ողորմած ու կարեկից լինի, որ բնաջնջի Ալլահի և իսլամի անհավատ և բազմաստված թշնամիներին, նկատի ունի հայերին, որբացնի նրանց երեխաներին, պղծի ու ոչնչացնի նրանց տներն ու սրբավայրերը, որ անհավատներին ու բազմաստվածներին, նրանց ընտանիքներին, կանանց, զավակներին, հարազատներին կործանման տանի, նրանց ունեցվածքը հարստությունները, հողերն ու ու ցեղն ամբողջովին հալալ անի մուսուլմաններին: Այա աղոթքով Եգիպտոսի համալսարանական 10.000 ուսանող ամեն առավոտ դիմում էր Ալլահին:
Գիրքը ներառում է նաև հատվածներ Բաքսթոնների Ճամփորդությունն ու քաղաքականությունը Հայաստանում հուշագրությունից: Երրորդ գրքում՝ Հայն ու Հայաստանը օտարների աչքերով, շեշտը դրված է Բաքսթոնների Ճամփորդությունն ու քաղաքականությունը Հայաստանում հուշագրության հատվածաբար թարգմանության վրա:
Գրքերի արժանիքների մասին ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, որը խմբագրել է Նաիրա Գասպարյանի՝ ընթերցողի դատին հանձնված երեք գրքերը, նշեց որ նման աշխատանքները, որոնք ներկայացնում են լեզվաբանական հետազոտություններ հայ ժողովրդի ինքնության հարցեր քննարկող փաստա-վավերագրական գործերի վրա, խիստ արդիական են և քաջալերվում են ամբիոնի կողմից: Ֆակուլտետի դեկան պ.գ.թ. դոցենտ Սամվել Աբրահամյանը որպես կարևոր արժանիք նշեց հետազոտության միջդիսցիպլինար բնույթը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, որը առաջին մասնագետն էր, որ ծանոթացել էր Նաիրա Գասպարյանի կողմից Բրիտանական կառավարությանը ներկայացրած Բաքսթոնների հաշվետվության թարգմանությանը, խիստ արժևորեց կատարված աշխատանքը և ասաց, որ մասնագետները կարիք ունեն նման աշխատությունների համապատասխան հետազոտություններ կատարելու համար: Նա նաև ընդգծեց հետազոտության ընդգրկունությունը ժամանակի կտրվածքով՝ շեշտելով, որ հայ և թուրք ինքնությունները հրաշալի ներկայացված են ըստ տարբեր հեղինակավոր անձանց աշխատությունների:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը պ.գ.թ. դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը թվարկելով կատարած հետազոտության և բուն թարգմանված հաշվետվության կարևորությունը Նաիրա Գասպարյանին մաղթեցին նորանոր հաջողություններ նվաճումներ: Խանդավառ ելույթներ ունեցան թուրքագետներ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան բ.գ.թ. դոցենտ Ռուբեն Մելքոնյանը Նրանք՝ արժևորելով կատարված աշխատանքը, նշեցին, որ հետազոտությունը հաջողված է նաև հեղինակի ոչ ստանդարտ, ինքնատիպ մտածողության շնորհիվ, որը նրան օգնել է հայ և թուրք ինքնությունների ուսումնասիրություն կատարել պատմիչների գործերում, Հայոց ցեղասպանությանը նախորդող ամերիկացի և բրիտանացի միսիոներ-ճանապարհորդների ուղեգրություն-հուշագրություններում, և, աշխատանքը ամբողջական դարձնելու համար անդրադառնալ զանազան արժեքավոր պաշտոնական փաստաթղթերի և տարբեր պաշտոնական տեսակետների, հայոց խնդիրների վերաբերյալ դիվանագետների ու քաղաքագետների մոտեցումների:
Թարգմանության որակի և հաջողվածության մասին արտահայտվեց ԵՊՀ Թարգմանության տեսության ու պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը: Դահլիճում ներկա էին նաև լրատվության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում նաև գնդապետ Արթուր Ստեփանյանը, կարևորեցին ինքնության հարցերի դերը մատաղ սերնդի դաստիարակության հարցում՝ շեշտելով որ առանց ազգային ինքնության գիտակցման ու արժեհամակարգի հնարավոր չէ դաստիարակել առողջ սերունդ, որին պիտի հանձնվի Հայաստանի սահմանների պահպանությունը և երկրի ապագան կերտելու գործը:
Վերջում ելույթ ունեցավ Նաիրա Գասպարյանը արտահայտելով իր երախտագիտությունը բոլոր նրանց նկատմամբ՝ ում շնորհիվ այսօր ընթերցողին է հանձնվել ընդգրկուն գիտական աշխատությունը Բաքսթոնների գրքի հատվածաբար թարգմանության հետ միասին: Նա ասաց, որ նպատակ է ունեցել հայ ընթերցողին հիշեցնել, որ հայը միայն ցեղասպանվող չի եղել, այլ տվել է բազմաթիվ քաջեր, ովքեր կռվել են հանուն հայ ազգի անկախության ու ապագայի: Նա ավելացրեց, որ հայ ժողովրդի պարտքն է ճանաչել իր ձայնը ցեղասպանության նախօրեին Եվրոպա հասցրած Գլադսթոնի հետևորդ Բաքսթոններին, ովքեր զայրացած էին ոչ միայն հայի նկատմամբ թուրքի վերաբերմունքից, այլև սեփական շահից այն կողմ ոչինչ չտեսնող եվրոպական գերտերությունների լուռ անտարբերությունից: Բաքսթոնների կարծիքով, եթե հային զենք տրվեր, հայը կապահովեր ոչ միայն իր անվտանգությունը, այլև խաղաղություն կհաստատեր ողջ տարածաշրջանում: 1914թ. Բաքսթոնները համոզված էին՝ ելնելով տեսածից ու լսածից, որ հայկական ջարդերը եղել են Հայաստանում, ոչ թե Օսմանյան կայսրությունում, որ դրանք կազմակերպած են եղել թուրքական կառավարության կողմից, որի ներկայացուցիչները նախապես ճշտել են հայերի հասցեները և բանտարկյալներին ազատ են արձակել՝ խոստանալով նրանց լիուլի վարձատրել հայերի ունեցվածքով: Գասպարյանը հիշեցրեց, որ նույն ձեռագրին ենք հանդիպել նաև Բաքվի ու Սումգաիթի պարագայում՝ նշելով, որ ինքը քաջատեղյակ է մազապուրծ փախուստի դիմած հայերի ցուցմունքներին, որոնք ինքը ժամանակին բախտ է ունեցել թարգմանելու՝ ամերիկյան սենատի նիստի ուղարկելու համար պաշտոնական ատյանների կողմից: Գասպարյանը նշեց նաև, որ հետազոտության ընթացքում բացահայտել է հայերի համար հետաքրքիր փաստաթղթեր, որոնց ինքը հետագայում անպայման կանդրադառնա:
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.