Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները հետախուզում են հայտարարել Հայաստանի քաղաքացի, հաղորդավարուհի Դինա Ակոպվնայի նկատմամբ: «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրվել է Ակոպովնային որոնելու մասին ԱՄՆ իրավապահների հայտարարությունը: Հայտարարությունը թվագրված է 2018 թվականի փետրվարի 5-ի ամսաթվով:
Նշենք, որ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, որը հայտնի է «Դինա Ակոպովնա» անվանումով, այժմ Հայաստանում է: Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է, քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:
Ակոպվնային հեռախոսահամարն անհասանելի է, իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցի նրա էջին ուղարկված մեր հաղորդագրությունները Ակոպովնան կարդում է, սակայն չի պատասխանում: Նրան ուղարկեցինք նաեւ հետախուզաման մասին հայտարարությունը, որից հետո Դինա Ակոպվնան սկսեց մեր նամակներն այլեւս չկարդալ: Մեր միակողմանի նամակագրությունից անմիջապես հետո նա հետեւյալ բովանդակությամբ գրառում կատարեց. «Ի՞նչ էլ պատահի այս կյանքում, պետք է լինես ինքնավստահ, հավատաս կյանքին, հավատաս վաղվա օրվան, հավատալ այն ամենին ինչ անում ես ու հավատում աստծուն…»: Ակոպովնայի ֆեյսբուքյան էջի դիտարկումից պարզ դարձավ, որ նա այժմ հանդիսավար է աշխատում Երեւանի ռեստորաններից մեկում: Իր էջում հանդիսությունների ընթացքը նկարագրող տեսանյութեր է հրապարկել:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր զրույցում ասացին, որ ԱՄՆ-ի իրավապահների կողմից պաշտոնական տեղեկատվություն իրենք չեն ստացել: Դա ենթադրում է, որ Դինա Ակոպովնային Հայաստանում իրավապահները չեն փնտրում:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «aysor.am»-հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը: Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք: Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել: Դինա Ակոպվնան մեղադրվում է ապօրինի կերպով ԱՄՆ ներգաղթ կազմակերպելու, մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության, փողերի լվացման նպատակով հանցավոր համագործակցության մեջ: Վերջինիս սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում:
Դիանա Ակոպովնան օրերս «slaq.am» կայքին տված պարզաբանման մեջ ասել էր. «2014 թվականից հետո, 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում՝ հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան. հետևաբար՝ ես ի՞նչ կապ պետք է ունենամ այս ամենի հետ. խնդրի հետ կապված՝ պատասխան ստանալու համար պետք է դիմեք Ստելլա Բոյաջյանին»:
Հայկական ժամանակ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.